Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Վատ աշխատենք՝ թող տան մեր գլուխը ջարդեն». Անդրանիկ Քոչարյանը բացահայտում է, որ Գեղամ Նազարյանն իրեն է հանդիպել ու այլ խոստում տվել

Փետրվար 14,2022 14:13

Ինչպես հայտնել ենք, այսօր 2020-ի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի առաջին նիստն էր, որից հետո հանձնաժողովի անդամները ասուլիսով հանդես եկան: «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարություն են տարածել, որ չեն մասնակցելու այդ հանձնաժողովի աշխատանքներին:

Անդրանիկ Քոչարյանի դիտարկմամբ՝ ընդդիմությունն ասում է՝ իշխանությունը տվեք մեզ, որ մենք մասնակցենք այդ հանձնաժողովի աշխատանքներին, այդպես չի լինում, որովհետեւ ժողովուրդը արդեն տվել է իշխանությունը ՔՊ-ին. «Մեր ընդդիմադիր գործընկերները իրենք կուզեին մասնացել, բայց քաղաքական որոշում էր, այնտեղ կային որոշում կայացնող այլ մարդիկ, ենթադրում եմ, որ իրենց շահերից չի բխում, որ հանձնաժողովի աշխատանքները լինեին հաջողված:

Անդրանիկ Քոչարյանը հիշեցրեց, որ Մարտի 1-ի քննիչ հանձնաժողովին կից գործող խմբի աշխատանքներին ընդդիմությունից իրականում երկու հոգի էին մասնակցում՝ ինքը եւ Սեդա Սաֆարյանը. «Իշխանությունը փախավ փաստահավաք խմբից, եւ մենք երկուսով 5 զեկույց ներկայացրեցինք, որը դարձավ բացահայտումների հսկայական աղբյուր: Թող գային գործընկերները, մեզ գամեին անարգանքի սյանը, եթե մեզ սխալ պահեինք: Կամերաները բոլորը միացրած օնլայն աշխատելու էին, ում ուզեին՝ հրավիրելու էին, նույնիսկ ում չասեին՝ հրավիրվելու էին: Լավ, մեզ չեք սիրում, դուք ձե՞զ էլ չեք սիրում: Մեր գործընկերներին ես այսպես ամոթխած վիճակում չէի տեսել: Իրենք իրենց զրկում են նաեւ հատուկ կարծիք ունենալու հնարավորությունից: Պիտի ծերից ծեր մասնակցեին, որ այդ կարծիքը ձեւավորեին: Հազարավոր փաստաթղթեր են ուսումնասիրվելու, գերատեսչությունների հետ աշխատելու էինք, ո՞նց են պատկերացնում, մենք այս 7 հոգով պիտի այդքանից գլո՞ւխ հանենք»:

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ զոհվածների ծնողներին էլ են ժամանակ առ ժամանակ կանչելու ու թող գան նիստերին, տեսնեն՝ ոնց են աշխատում. «Վատ աշխատենք՝ թող տան մեր գլուխը ջարդեն»:

Լրագրողները հարցրեցին՝ Մարտի 1-ի քննիչ հանձնաժողովին դուք այդպես էլ իշխանությանը չվստահեցիք ու ձեր սեփական փաստերը հավաքեցիք, հիմա ընդդիմությունը հենց սկզբից հրաժարվում է ու անվստահություն է լինելու ամբողջ աշխատանքների նկատմամբ, իզո՞ւր չեք անելու՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ ընդդիմության հետ լավ բանակցել են, անգամ Գեղամ Նազարյանը մի քանի օր առաջ հանդիպել է իր հետ ու վստահեցրել, որ ով-ով՝ ինքը չի կարող չմասնակցել. «Ինքը զավակ է կորցրել: Ես այսօր այդպես էլ չհասկացա՝ պարոն Նազարյանը ինչ էր ասում: Ես շատ եմ ուզում Գեղամ Նազարյանը մասնակցի, ինքը շատ-շատ էր ուզում, բայց ո՞վ չթողեց»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28