Ապրիլյան քննիչ հանձնաժողովի աշխատանքներին Սասուն Միքայելյանը, որը իշխող խմբակցության պատգամավոր էր, հրաժարվել է մասնակցել: Այսօր ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Սասուն Միքայելյանը չի մասնակցել, որովհետեւ գաղտնիության հետ խնդիրներ ուներ, չի լրացրել, դրա համար էլ չի մասնակցել»:
Նա ասաց, որ 4 ամսվա ընթացքում Տիգրան Աբրահամյանը, Գեղամ Մանուկյանը եւ Արծվիկ Մինասյանն են ծանոթացել ապրիլյան քննիչ հանձնաժողովի եզրակացությանը՝ գաղտնիության ռեժիմով. «Բայց դուք տեքստն եք կարդացել, այնտեղ կան նաեւ 90 ժամ ձայնագրություններ, ես կուզեի, որ ձայնագրություններն էլ լսեք, հատկապես՝ ձեր խմբակցության ղեկավարի եւ Սերժ Սարգսյանի, մնացածը ինչքան ուզում եք լսեք»:
Գեղամ Մանուկյանը հորդորեց ապրիլյան քննիչ հանձնաժողովի եզրակացությունը ամբողջական դարձնել, պարզվում է՝ Քրիստինե Պողոսյանի ստորագրությունը դրված չի: Ըստ նրա, պատմաբանները հետագայում երբ ուսումնասիրեն, պարզ կլինի, որ գուցե նրանք համաձայն չեն եղել: Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. «Դա Քրիստինե Պողոսյանի խնդիրն է»:
Կարդացեք նաև
Ավելի ուշ լրագրողների հարցին, թե ինչու այնուամենայնիվ Քրիստինե Պողոսյանը չի ստորագրել՝ Անդրանիկ Քոչարյանը ի պատասխան հորդորեց հարցնել հենց Քրիստինեին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ