Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱԻՆ․Շիրակում երկրաշարժը 6-7 բալ է եղել, Լոռիում՝ 5-7, Տավուշում, Արագածոտնում, Կոտայքում, Երեւանում 3-5 բալ

Փետրվար 14,2022 13:21

Երեկ 10:25-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում Բավրայից 13 կմ դեպի հյուսիս-արեւելք տեղի է ունեցել 5.4 մագնիտուտով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ։ Օպերատիվ հաղորդագրությունից հետո էպիկենտրոնը մի փոքր փոխվել է երեք կիլոմետրով, օպերատիվ հաղորդագրությամբ 16 կմ է նշված, այժմ՝ 13, մագնիտուտն ավելացել է 0.2-ով։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ԱԻՆ ‹Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն›› ՊՈԱԿ տնօրեն Սոս Մարգարյանը։ Նրա խոսքով՝ երկրաշարժը Շիրակի մարզում 6-7 բալ, Լոռու մարզում`5-7 բալ, Տավուշում, Արագածոտնում, Կոտայքում, Երեւանում 3-5 բալ։

Փլուզումների մասին հարցին ի պատասխան պարոն Մարգարյանն ասաց՝ միակ բանը, որ տեսա, ըստ մամուլի տարածած նկարների, Ալավերդի քաղաքում տեղի ունեցած քարաթափումն էր, բայց մեր մակրոսեյսմիկ հետազոտության նպատակներից մեկը դա է, քանի որ փլուզումները կարող են պայմանավորված լինել տարբեր պատճառներով․ «Ենթադրենք շատ հին որեւէ կառույցից եթե մի քանի քար է թափվել, դա դեռ չի նշանակում, որ փլուզում է։ Ինտենսիվությունը դա նկարագրողական մեծություն է, դա ֆիզիկական մեծություն չէ, մի փոքր դժվար է, երբ մարդը մի փոքր ավելի շատ է վախեցած եւ ավելի ճոխ է նկարագրում։ Ես ինքս 8-րդ հարկում, երբ երկրաշարժը զգացվեց, ընտանիքի անդամներով հանգիստ գնացինք կանգնեցինք այնտեղ, որտեղ պետք է կանգնենք եւ արդեն փորձից ասացի՝ սա հեռու երկրաշարժ է, որովհետեւ ճոճը շատ երկար տատանում էր»։

ԱԻՆ-ը 10 ահազանգ է ստացել, որոնք հիմնականում վերաբերել են թեթեւ քարաթափումներին, վթարայնության որոշակի աստիճան ունեցող շենքերում ճաքերի ավելացման, ծեփերի ավելացման մասին։ Այս մասին հավելեցին ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Մեկ տարի առաջ էլ նույն օրը երկրաշարժ գրանցվեց, թե սա ինչով է պայմանավորված, պարոն Մարգարյանն էլ ասաց՝ մեկ տարին ոչնչով էլ պայմանավորված չէ, այս պահին կա 165 հետցնցում, որոնցից ամենաուժեղը 3 մագնիտուտով է․ «Հետցնցումային ակտիվությունը բնորոշ է նման երկրաշարժերին։ Սա չափավոր ուժեղ երկրաշարժ է եւ հնարավոր է հետցնցումները տեւեն մի փոքր ավելի։ Նախորդ տարի օգոստոսին նույն վայրում՝ Ջավախքում տեղի ունեցավ երկրաշարժ 4.5 մագնիտուտով, առաջին օրը 69 հետցնցում տեղի ունեցավ, այս մեկը մագնիտուտը բարձր է՝ 166 հետցնցում եւ արդեն 40-րդ օրը հասել էր 223 հետցնցման։ Ջավախքի այդ ընդարձակման գոտուն բնորոշ է նման սեյսմիկությունը, այս գոտին բնութագրվում է թույլ եւ հաճախ տեղի ունեցող երկրաշարժերով»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Ալավերդիում քարաթափման լուսանկարը՝ Հրաչյա Պապինյանի ՖԲ էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28