Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Երևանի ու Բաքվի միջև պետք է խաղաղության պայմանագիր կնքվի:
«Իհարկե, Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետք է կնքվի խաղաղության պայմանագիր: Այդ համաձայնագիրը պետք է ստորագրվի միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա՝ երկրների տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելու հիմքի վրա»,- ասել է Ալիևը Աղդամ կատարած այցի ժամանակ:
Միաժամանակ, Ալիևը կրկնել է, որ «ադրբեջանցի ժողովուրդը և որևէ այլ մեկը չպետք է մոռանա հայերի գործած վայրագությունների մասին»:
Ալիևը նաև համոզմունք է հայտնել, որ այն աշխատանքը, որն այժմ տարվում է բանակաշինության ոլորտում, ավելի կուժեղացնի երկիրը և «պատասխան կտա Հայաստանի ռևանշիստական ուժերին»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ