«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Թումանյանի, Ստեփանավանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, իսկ Իջևանի և Նոյեմբերյանի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։
Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։
Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Կարդացեք նաև
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ