Կարդացի Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1628 որոշումը, որով ՍԴ-ն ԿՐԿԻՆ անգամ պահանջել է Վճռաբեկ դատարանից պատճառաբանելու իր՝ վճռաբեկ բողոքները վարույթ չընդունելու որոշումները: Որոշումն առանձնանում էր թե իր ձեւով եւ թե իր բովանդակությամբ, ինչն անշուշտ ուրախացնող է: Հուսով եմ՝ ՍԴ-ն հետեւողականորեն կզարգացնի այս գործելաոճը:
ԲԱՅՑ, արդյո՞ք այն ազդեցություն կունենա իրավակիրառ պրակտիկայի վրա: Մենք ոչ վաղ անցյալում ունեցել ենք դեպքեր, երբ Վճռաբեկ դատարանն ուղղակի չի կատարել ՍԴ որոշումները եւ այդ մասին բազմաթիվ հրապարակումներ էլ են եղել, այդ թվում հենց ՍԴ-ի կողմից:
ՈՒՍՏԻ, անհրաժեշտ է, որ ՍԴ որոշումների ուժը թղթի վրայից անցնի իրական կյանք եւ այն ոչ թե պարտադրանքի հետեւանք լինի, այլ ներքին մշակույթի:
ՀԱՆՈՒՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ – Ներկայումս ՎԴ-ում վարույթ ընդունված գործերը միջինում քննվում են 2 տարի, սարսափում եմ մտածել, թե ինչ է լինելու ՍԴ այս որոշումից հետո, եթե ՎԴ-ն որոշի կատարել ՍԴ այս որոշումը: 5 թե՞ 6 տարի:
Կարդացեք նաև
ՀՆԱՐԱՎՈՐ ԼՈՒԾՈՒՄ – Միգուցե ՎԴ-ն այսուհետ վարույթ ընդունի բոլոր այն գործերը, որոնցով կոնկրետ օրենքի վերաբերյալ որոշում չի կայացրել եւ ըստ այդմ մերժի կամ բավարարի անձանց բողոքները: Այս պարագայում մի փոքր կծանրաբեռնվեն, բայց տարիներ անց արդեն հիմնավոր կերպով անձանց բողոքների ընդունումը կմերժեն կամ կընդունեն: Այս պարագայում մենք թերեւս կունենանք կանխատեսելի դատական իշխանություն:
Գևորգ ԳՅՈԶԱԼՅԱՆ
Փաստաբան
«Առավոտ» օրաթերթ
12.02.2022