Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախյան գոյամարտը եւ մենք

Փետրվար 14,2022 12:30

44-օրյա պատերազմում մեզ հասցված ծանր հարվածից անհրաժեշտ է դասեր քաղել, բայց շատ կարեւոր է, որ մենք՝ հայերս, ընդունենք.

ա) 44-օրյա պատերազմով արցախյան գոյամարտը չի ավարտվել, այլ 2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ համաձայնությամբ, մեզ համար ցավալի կորուստներով, հայտարարվել է զինադադար, այնպես, ինչպես 1994 թվականի մայիսին, որը փաստացի ամրագրել էր հայ ժողովրդի հաղթանակը եւ Արցախի ազատագրումը։

բ) Հակառակորդը հաշվի չառնելով, որ մենք ենք տերը մեր պատմական հողերի, չհաշտվեց արցախյան առաջին պատերազմի արդյունքների հետ, ոչ մի փոխզիջումային համաձայնության չգնաց, կրկին զավթեց մեր ազատագրված տարածքները։ Չնայած այդ ամենին, չի կարելի հուսահատվել եւ պարտավոր ենք շարունակել տեր կանգնելու մեր արդարացի պահանջատիրությանը։

գ) Ժողովուրդների պատմությունը եւ մեր վերջին դառը փորձը կրկին ցույց են տալիս, որ խաղաղություն չեն մուրում, այն պարտադրում են ռազմադիվանագիտական միջոցներով, եթե պատերազմ չես ուզում, ուրեմն պատրաստվիր պատերազմի։ Լինելով ուժեղ, հնարավոր կլինի լուծումներ տալ մեր արդարացի պահանջներին։ Եթե չպայքարենք ու անընդհատ զիջումների գնանք, ապա կգա մի օր, որ նույնիսկ հայրենիք չենք ունենա։

դ) Մեծ տերություններն իրենց շահերից ելնելով, կարող են պարտադրել մեզ կամ անտարբեր լինել մեր հարցերին։ Եթե մենք ուժ գտնենք դիմակայելու, պահենք այն, ինչ ունենք եւ մեծ կամք ունենանք վերադարձնելու մեզանից խլվածը, ապա աշխարհը կընդունի մեր ազգային օրինական պահանջները։

ե) Մեր արդարացի իղձերի իրականացումը, խարխլված ազգային արժանապատվության վերականգնումը կախված են ազգին եւ պետությանը մեր անմնացորդ նվիրումից, խելամտորեն օգտագործելու, համբերությամբ, հաստատակամությամբ, միասնականությամբ, բոլոր հնարավոր միջոցների եւ ռեսուրսների ունակությունից։

Սուրեն ՏՈՆՈՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    զ) օրենքով արգելել պոռոտախոս ու ինքնագոհ կենացները բանակի մասին։ Փոխարենը չփախնել բանակից ու չփախնել երեխաներին նամակում ծառայելուց
    Է) հստակ գնահատական տալ անցած 25 տարիների դատարկ ինքնագոհությանը, որը բանակաշինության փոխարեն քանդեց եղած հզորությունները
    Ը) աշխատել լուռ ու մունջ և առանց դեմագոգիայի վերականգնվել ամենօրյա սովորելու և աշխատելու ռեժիմով
    թ) բանակի թալանը կատարածներին դատական կարգով հետապնդել և հանրային դարձնել բոլոր պրոցեսները

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28