Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայում իրենցից կախված ամեն ինչ կանեն, որպեսզի ՌԴ-ի հետ պատերազմի մեջ չմտնեն. Տիգրան Աբրահամյան

Փետրվար 13,2022 20:50

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Ուկրաինային որքան էլ սպառազինություն մատակարարեն, պատերազմի հնարավոր բռնկման դեպքում այդ կուտակված ռազմական տեխնիկան, զինամթերքը լուրջ խնդիր չի լուծի։

ՌԴ-ն պատերազմ չի նախաձեռնի, եթե Ուկրաինան այդ ուղղությամբ քայլեր չձեռնարկի, որովհետև ՌԴ խնդիրը պատերազմ սկսելն ու Ուկրաինային անվերապահ կապիտուլյացիայի ենթարկելը չէ։

ՌԴ-ն պարզապես ուզում է, որ ՆԱՏՕ-ն իր սահմաններին չմոտենա և իր հարևանությամբ արտաքին ուժերի միջամտությամբ անկայունության օջախներ չստեղծվեն, ինչը թույլ չտալու համար ամենակոշտ միջոցների կդիմի։

Ուկրաինական բանակի աննախադեպ մոբիլիզացիան, մարդկային և ռազմական համալրումները ՌԴ բանակի դեմ ոչինչ անել չեն կարող։

Կարծում եմ՝ Ուկրաինայում այս պարզ ճշմարտությունը գիտակցում են և իրենցից կախված ամեն ինչ կանեն, որպեսզի ՌԴ-ի հետ պատերազմի մեջ չմտնեն՝ անկախ նրանից, որ դրան դրդող արտաքին գործոնները բավականին ակտիվ են։
Պատերազմի՞, թե՞ սթափ դատողությունների կողմնակիցները կհաղթեն, ցույց կտա ժամանակը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28