Երեւանի քաղաքապետարանում գլոբալ փոփոխություններ են սպասվում։ Քաղաքապետը նորմալ չի համարում, որ որոշ աշխատակիցներ ժամանակ ունեն բամբասելու։ Երկուսուկես տարի փոխքաղաքապետ եղած Հրաչյա Սարգսյանը քաղաքապետի պաշտոնը ստանձնեց Հայկ Մարությանի հրաժարականի մասին առաջին հրապարակումներից մոտ 10 ամիս անց, որոնք այս ամբողջ ընթացքում իշխանության ներկայացուցիչները որակում էին բամբասանք։
Ի տարբերություն դերասան Հայկ Մարությանի, արդեն մեկուկես ամիս քաղաքապետի աթոռը զբաղեցնող ճարտարագետ Հրաչյա Սարգսյանին երեւանցիներից շատերը չեն ճանաչում։
Հայկ Մարությանը 2021 թ․ վերջին հեռացվեց իր պաշտոնից՝ իրեն քաղաքապետ դարձրած ուժին Ազգային ժողովի վերջին ընտրություններում չսատարելու պատճառաբանությամբ։ Հայկ Մարությանը հրաժեշտ տվեց պաշտոնին՝ իշխող ուժի հասցեին ծանր գնահատականներ հնչեցնելով։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում