Ամերիկայի Միացյալ Նահանգները կողմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցի հնարավորինս շուտ կազմակերպմանը: Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից, ի պատասխան News.am-ի գրավոր հարցմանը` մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը, որ Մինսկի խմբին թույլ չի տա զբաղվել Ղարաբաղյան հակամարտությամբ:
«Որպես Մինսկի խմբի համանախագահ` Միացյալ Նահանգները հանձնառու է շարունակել ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական կարգավորման ուղղությամբ»,- ասվում է ԱՄՆ դեսպանատան գրավոր պատասխանում։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում