«Ամերիկայի ձայն» – Կալիֆոռնիայի Սենատն ընդունել է բանաձև, որով Կալիֆոռնիա նահանգի և Սյունիքի մարզի միջև հաստատվեցին քույր նահանգ/մարզ հարաբերություններ։
Բանաձևում նշվում է, որ Կալիֆոռնիա նահանգի ժողովրդի անունից այս փաստաթղթով Հայաստանի Սյունիքի մարզի բնակիչներին առաջարկվում է այս պահից սկսյալ մինչև 2026 թվականի հունվարի 1-ը ծավալել փոխշահավետ հարաբերություններ կրթական, տնտեսական և մշակութային փոխանակումները խրախուսելու և դյուրացնելու նպատակով։