Փետրվարի 13-ին, ժամը 01։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հաղթանակ թաղամասի ամառանոցային 2-րդ տարածքի տներից մեկում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ այրվում է մեկ տուն և երկու տնակ։
Կարդացեք նաև
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ քաղաքացի Ք. Գ.-ն (մոտ 40 տարեկան) հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։05-ին, մարվել՝ 03։03-ին։ Այրվել են տներից մեկը և կից փայտաշեն տնակը՝ 135 քմ։ Տան մեջ հայտնաբերվել է Հ. Ա.-ի (ծնված 1988 թ․) դին:
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ