Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քաղաքագետ․ «Գուցե այս տարածաշրջանին անդրադառնալու ժամանակ չլինի, բայց այստեղ էլ կա մի խնդիր՝ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է»․ «Ա1+»

Փետրվար 12,2022 23:27

Բավականին դժվար է կանխատեսել՝ պատերազմ կլինի, թե չի լինի։ Չեմ կարծում, թե մեկ հեռախոսազրույցը կարող է լուրջ փոփոխություն մտցնել իրավիճակում, թեև հասկանալի է, որ կողմերը հակված են չնահանջել իրենց մոտեցումներից։

«Ա1+»-ի հետ զրույցում անդրադառնալով Ուկրաինայում ստեղծված լարված իրավիճակին՝ պատերազմի սկսման հավանականությանն ու այս համատեքստում սպասվող Պուտին-Բայդեն հեռախոսազրույցին, նման դիտարկում արեց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը՝ նշելով՝ «անկախ նրանից հեռախոսազրույցն ինչ տոնով կընթանա՝ մեծ հավանականությամբ թե՛ Ռուսաստանը, թե՛ Միացյալ Արևմուտքը կմնան իրենց դիրքերում»։

«Դա նշանակում է, որ պատերազմի հավանականությունը բավականին մեծ է»,- հավելեց քաղաքագետը։

Հարցին, եթե սկսվեն ռազմական գործողություններ, դրանք ինչ ազդեցություն կունենան տարածաշրջանի ու հատկապես Հայաստանի վրա, Ռոբերտ Ղևոնդյանն պատասխանեց, որ հաշվի առնելով այն, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան Հայաստանի համար տնտեսական առումով ունեն մեծ նշանակություն՝ բնականաբար ազդեցությունը բացասական կլինի։

«Քաղաքական առումով, գուցե այս տարածաշրջանին անդրադառնալու ժամանակ չլինի։ Գուցե կարողանանք շունչ քաշել, բայց այստեղ էլ կա մի խնդիր՝ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է»,- նկատեց քաղաքագետը՝ նշելով՝ չգիտենք, թե ռազմական գործողությունների դեպքում Ռուսաստանը կպահանջի, որ Հայաստանը նույնպես նեգրավվի գործընթացներին։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28