Խորին ցավով հայտնում ենք, որ ս․թ․ փետրվարի 11-ին վախճանվել է Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) առաջատար գիտաշխատող, ֆմգդ Արմեն Լիպարիտի Գյուլբուդաղյանը։
Արմեն Գյուլբուդաղյանը ծնվել է 1948 թ․-ի դեկտեմբերի 18-ին Երևանում։ 1971 թ․-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի աստղաֆիզիկայի բաժինը։ Նույն թվականից էլ աշխատանքի է անցել ԲԱ-ում։ 1979 թ․-ին ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի, իսկ 2000 թ․-ին ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի աստիճան։
Ա․ Գյուլբուդաղյանը հանդիսացել է Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ), ԲԱ գիտական խորհրդի և ԲԱ մասնագիտական խորհրդի անդամ։
Նրա հետազոտության հիմնական թեմաներն էին երիտասարդ աստղային օբյեկտները, մութ միգամածությունները, գլոբուլները։
Ա․ Գյուլբուդաղյանն ավելի քան 90 հոդվածի հեղինակ է գրախոսվող ամսագրերում և գիտաժողովների նյութերի ժողովածուներում։
Արմեն Գյուլբուդաղյանի հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 13-ին ժամը 18:00-20։00 Էրեբունի վարչ. շրջանի Մեմորիալ սգո սրահում:
Ցավակցում ենք բոլոր հարազատներին մեծ կորստի համար։
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան