Գյումրու Անի թաղամասի «Դիաֆարմ» դեղատնից փետրվարի 6-ին կատարված կողոպուտը բացահայտվել է։ Ձերբակալվել է 1994 թվականին ծնված Ա․ Ս․-ն, որը խոստովանել է՝ կողոպուտի հեղինակը ինքն է։
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Գյումրի քաղաքի «Մուշ» բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայակիցները վերոնշյալ հանցագործությունը կատարելու վերաբերյալ ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս՝ փետրվարի 11-ին, ժամը 18․35-ի սահմաններում Գյումրու Վազգեն Սարգսյան և Հովսեփյան փողոցների խաչմերուկում բերման են ենթարկել նրան։
Վերջինս ներկայացվել է նախաքննական մարմնին, ձերբակալվել է ու տվել խոստովանական ցուցմունք։
Գողոնը առգրավվել է, նախաքննությունը շարունակվում է։
Կարդացեք նաև
Նշենք, որ 28-ամյա երիտասարդը չի աշխատում։
Նկատենք, որ բացահայտվել է հենց այն հանցագործությունը, որի մասին օրեր առաջ ֆեյսբուքյան գրառում էին կատարել՝ նշելով, որ օրը ցերեկով Գյումրիում դեղատուն են թալանում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ