Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Միակողմանի հնարավոր չէ․ հայերը պետք է կարողանան վերադառնալ Բաքու եւ Գանձակ»․ Դավիթ Բաբայան

Փետրվար 12,2022 19:05

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում այսօր Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ հանդիպմանը ներկաներից մեկը հետաքրքրվեց, թե ինչ է լինելու պատերազմի հետեւանքով բռնազավթված բնակավայրերից տեղահանված բնակչության հարցը։

«Միշտ էլ բարձրաձայնում ենք։ Մեր փաստարկներից մեկն այն է, որ փախստականների վերադարձ կարող է տեղի ունենալ երկու դեպքում․ առաջին, երբ բոլոր քաղաքական հարցերը լուծվեն»,-նախ նշեց Դավիթ Բաբայանը։

Նա շեշտեց․ «Քաղաքական հարցի լուծում ասելով՝ մենք պատկերացնում ենք Արցախի ճանաչումն Ադրբեջանի կողմից։ Երկրորդ, դա միակողմանի չպետք է լինի․ այսինքն, հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ Բաքու եւ Գանձակ։ Եթե դա տեղ չի ունենում, ուրեմն նրանք էլ չեն կարող։ Դրան գումարվել է նաեւ փախստականների նոր ալիքի հիմնախնդիրը, այդ մարդկանց իրավունքների պաշտպանությունը։ Հարցը միշտ եղել է եւ կմնա մեր օրակարգում։ Դա կարեւոր  է մարդասիրական եւ քաղաքական տեսանկյուններից»։

Ներկաներից մեկը հետաքրքրվեց նաեւ Արցախի՝ բանակցային սեղանի շուրջը վերադառնալու հնարավորություններից։ Դավիթ Բաբայանը շեշտեց՝ դա անհրաժեշտություն է, բայց  միայն մեզանից չէ կախված․ «Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ մեր հետ որեւէ ձեւով չառնչվի։ Սկզբում տապալեցին բանակցային լիարժեք ձեւաչափը։ Արցախը երբեք դուրս չի մնացել բանակցային գործընթացից, պարզապես ամենաբարձր մակարդակով հանդիպումներին այլեւս չենք մասնակցում 96-ից։ Մինչեւ 2007-08թթ․ երկրորդական կարգավիճակով մասնակցում էինք շփումներին, բայց Ալիեւի՝ իշխանության գալուց հետո հետեւողականորեն սառեցվել է նաեւ այս ձեւաչափը։ Աշխատում ենք այդ ուղղությամբ։ Ուղղակի սա չպետք է լինի ինքնանպատակ։ Եթե ուժեղանանք, մի որ վերականգնելու ենք դա»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28