Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ծանր վիրավորանքի» հերթական գործն է կարվում, որը «փայլուն» ապացուցում է Հայաստանում «ժողովրդավարության առաջընթացը». Ռուբեն Մելիքյան

Փետրվար 12,2022 16:18

«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը

«Ծանր վիրավորանքի» հերթական գործն է կարվում։
Այս անգամ գործը վերաբերում է Ազգային ժողովում դեկտեմբերի 25-ին հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ Վայոց Ձորի նախկին մարզպետ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի ելույթին։

Այդ փաստի առթիվ հարուցված քրգործով պարոն Ղազարյանը հրավիրված է որպես… վկա։ Ոչ թե «կասկածյալ-վկա» (այսպես կոչված՝ «Էկլեի վկա»), այլ պարզ, հասարակ վկա։ Երևի պատճառն այն է, որ վկա Ղազարյանը շատ լավ ճանաչում է ապագա մեղադրյալ Ղազարյանին։

Մի խոսքով՝ հերթական գործը, որը «փայլուն» ապացուցում է Հայաստանում «ժողովրդավարության առաջընթացը»։
Հարցաքննությունը՝ առաջիկա երկուշաբթի օրը։

ՀԳ. Այս խայտառակության համար մեծապես պատասխանատու է ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը՝ դեսպան Վիկտորինի գլխավորությամբ։ Նրանց լռությունը ՔՊ-ականներն ընկալում են որպես «ժողովրդավարության նոր առաջընթացների» կանաչ լույս։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28