Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը խաղաղության պայմանագրի իր պատկերացումն ունի․ ուզում է, որ մենք լքենք Արցախը»․ Դավիթ Բաբայան

Փետրվար 12,2022 16:05

«Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը միշտ եղել է որպես վերջնանպատակ։ Բոլորիս համար։ Դրանով վերջնարդյունքում պետք է կարգավորվի հակամարտությունը»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ բանակցել խաղաղության պայմանագրի շուրջ՝ ասաց Արցախի հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։

«Այլ հարց է, որ Ադրբեջանն այլ պատկերացում ունի։ Ուզում է, որ մենք լքենք Արցախը, թողնենք Արցախը։ Նա չի թաքցնում այդ նպատակը։ Պետք է աշխատել խաղաղության պայմանագիրը կյանքի կոչելու ուղղությամբ, բայց ոչ թե Ադրբեջանի տեսակետից։ ՀՀ-ի այս ուղերձն Ադրբեջանն, այնուամենայնիվ, տորպեդահարելու է»,-համոզմունք հայտնեց Դավիթ Բաբայանը։

Հարցին ի պատասխան, թե արդյոք Ադրբեջանի հասարակությունը պատրա՞ստ է հաշտեցման, Դավիթ Բաբայանը նշեց․ «Մենք միշտ ասել ենք, որ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումն է՝ հակամարտությունը կարող է կարգավորվել այն դեպքում, երբ հասարակությունների միջեւ համապարփակ հաշտեցում լինի։ Ադրբեջանի հանրությունը, դժբախտաբար, պատրաստ չէ հաշտեցման, բայց խնդիրը ժողովրդի մեջ չէ։ Լավ ու վատ ժողովուրդ չի լինում, բայց լինում է լավ ու վատ պետություն։ Ի դեմս Ադրբեջանի՝ ունենք երկիր, որտեղ նացիզմը պետական քաղաքականություն է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28