Լրահոս
Օրվա լրահոսը

Եղբայրության փողոցի բնակարաններից մեկում սպանություն է տեղի ունեցել․ կասկածյալը 1999 թ. ծնված երիտասարդ է

Փետրվար 12,2022 15:52

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվել է նախօրեին Եղբայրության փողոցի բնակարաններից մեկում տեղի ունեցած սպանության դեպքը:

Նախնական տեղեկություններով՝ 2022 թ. փետրվարի 11-ին՝ ժամը 18:35-ին, շտապօգնության ենթակայանից ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Եղբայրության փողոցի բնակարաններից մեկում կրծքավանդակի ծակած թափանցող վերքով հայտնաբերվել է տղամարդու դիակ:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և նշված բնակարանի հյուրասենյակի բազմոցի վրա հայտնաբերել նույն բնակարանի` 1962թ. ծնված բնակչի դին՝ կրծքավանդակի ձախ հատվածում կտրած-ծակած վերքով, և դանակ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 1999թ. ծնված երիտասարդ և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատահետքաբանական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ, առգրավվել են տուժողի և կասկածյալի հագին դեպքի պահին եղած հագուստները, վերցվել են փորձանմուշներ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ տղամարդու՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք ստանալու բոլոր հանգամանքները, շարժառիթը պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28