Սիրո տոներին երգիչ Սամսոն Պանյանն ու երգչուհի Եվա Եգանյանը հանդես են եկել նոր զուգերգով։ «Սիրո պատմություն» վերնագրված զուգերգը առաջին սիրո գեղեցիկ պատմություն է, որի սիրառատ զգացմունքներն ու հույզերը տեսահոլովակում, պարային լեզվով, փոխանցել են Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող Րաֆֆի Գալստյանն ու ԱՄՆ-ից Հայաստան ժամանած պարուհի Դեյզի Ուայաթը։
Երգի խոսքերի և երաժշտության հեղինակը Գրիգոր Բանանցն է, գործիքավորումն իրականացրել է Տարոն Ավետիսյանը, ձայնագրությունը՝ Արմեն Ձամուկաշվիլին։ Իսկ երգի տեսահոլովակի ռեժիսորը Համիկ Հայրապետյանն է, օպերատորները՝ Վարդան Գրիգորյանն ու Վարդան Ասատրյանը։
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ