Լրահոս
Օրվա լրահոսը

Արդեն 3-րդ տարին է՝ Հայաստանը Սանկտ Պետերբուրգում չունի գլխավոր հյուպատոս․ «Հրապարակ»

Փետրվար 12,2022 11:15

Ռուսաստանի երկրորդ քաղաքը համարվող Սանկտ Պետերբուրգում Հայաստանը մշտապես ունեցել իր հյուպատոսը: Միշտ ծանրակշիռ անձինք են նշանակվել` երբեմն ՀՅԴ քվոտայով եւ բավականին լայնածավալ աշխատանք են իրականացրել, քանի որ ՌԴ երկրորդ քաղաքում մեծ հայկական համայնք կա` հարուստ եւ հայրենիքի հետ սերտ կապերը պահպանող: Վերջին հյուպատոսը Հրայր Կարապետյանն էր, ում մոտ 3 տարի առաջ հետ կանչեցին Սանկտ Պետերբուրգից եւ այլեւ որեւէ մեկին չնշանակեցին: Մենք զրուցել ենք Սանկտ Պետերբուրգում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի հետ։

«Ինձ համար էլ է զարմանալի, որ արդեն 3-րդ տարին է լրանում, բայց գլխավոր հյուպատոս Հայաստանը չունի Սանկտ Պետերբուրգում։ Ունենալով մեծ հայկական համայնք՝ պատմականորեն դեռեւս Պետրոս Առաջինի ժամանակաշրջանից, ունենալով հայկական եկեղեցիներ, չունենք հյուպատոս։ 2019 թվականի սկզբին՝ իմ պաշտոնավարման վերջին տարում, Պետերբուրգի կենտրոնում Հայաստանին տրամադրվեց հին շենք՝ 50 տարվա տեւողությամբ՝ անհատույց։ Մենք համայնքի միջոցներով, բարերարների աջակցությամբ շենքն ամբողջովին վերակառուցեցինք՝ առանց բյուջեից միջոցներ ծախսելու։ Հրաշալի պայմաններ ստեղծեցինք հյուպատոսական աշխատանքները հանգիստ եւ բարձրակարգ պայմաններում ապահովելու համար»,- ասաց Հրայր Կարապետյանը։

Կարապետյանը վստահ է, որ գլխավոր հյուպատոսի բացակայությունը շատ է ազդում հայ-ռուսական հարաբերությունների վրա, որովհետեւ, բացի դիվանագիտական կապերից, նաեւ հորիզոնական կապերի խնդիր կա։ Ասում է, որ Հայաստանի մարզերը Սանկտ Պետերբուրգում հյուպատոսարանի աշխատանքի շնորհիվ կապված էին Ռուսաստանի տարբեր նահանգների հետ։ Ունեին պայմանագրեր՝ զբոսաշրջության, առեւտրական-տնտեսական հարաբերությունների հետ կապված, եւ այդ պայմանագրերն աշխատում էին։ Կարապետյանը նշեց, որ հյուպատոսարանը կառուցելուց ընդամենը մեկ-երկու ամիս հետո՝ 2019 թվականի հունիսին, հետ է կանչվել Հայաստան։

Նարինե ՂՈւԿԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28