Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռազմական փորձագետ․ Մենք հակառուսական ուժերի ընկալումներում ընդամենը միջոց ենք՝ տարածք, որտեղից ռուսական ներկայությունը պետք է վերանա․ «Փաստ»

Փետրվար 12,2022 10:55

Այսօրվա իշխանությունները մեր ժողովրդի նվիրական նպատակների հետ ընդհանուր ոչինչ չունեն: Իշխանության է մի զանգված, որն օտարված է ամեն հայկականից, և որի աշխարհայացքը ձևավորվել է սորոսական ու նմանաբնույթ արևմտյան գրանտային ծրագրերով: Ըստ այդ ծրագրերի, Ռուսաստանի նկատմամբ թույնի այնպիսի պաշար են ստացել, որ իրենց ընկալումներում ռուսը շատ ավելի մեծ թշնամի է, քան թուրքը, իսկ թուրքը թշնամի չէ, իր հետ այսօր կարելի է խաղաղ ապրել:

«Փաստի» հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանի ներսում ու շուրջը կատարվող գործընթացներին, նման տեսակետ է հայտնել ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: «Այս մարդիկ, կամա թե ակամա, ներգրավվել են մի այնպիսի նախագծում, որի նպատակը հայոց պետականության կործանման գնով Ռուսաստանի դիրքերն Անդրկովկասում թուլացնելն է, տարածաշրջանում ՌԴ-ի ներկայությունը զրոյացնելը: Մենք հակառուսական ուժերի ընկալումներում ընդամենը միջոց ենք՝ տարածք, որտեղից ռուսական ներկայությունը պետք է վերանա: Իշխանության եկածներն այս նպատակի համար պատրաստ են ոտնատակ տալ ազգային նպատակները: Շատ հստակ է հարցը. Արցախյան թատերաբեմում պատերազմ չէր կարող սկսվել, եթե այստեղ պետականակենտրոն իշխանություն լիներ: Եթե անգամ սկսված պատերազմի ընթացքում Հայաստանում իշխանության գային պետականակենտրոն ուժերը, մենք այդ պատերազմը կհաղթեինք: Անգամ եթե 2020 թ. նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիայից հետո հասնեինք իշխանափոխության, հնարավոր կլիներ աղետն առնվազն գոնե մեղմել: Բայց մեր հակառակորդների՝ այս դեպքում առաջին հերթին բրիտանա-թուրքական տանդեմի սխեմայի էությունը հետևյալն է. Արցախը, Սյունիքը դարձնել թրքապատկան, արդյունքում Հայաստանը 20-25 հազար քառակուսի կմ-ով պետք է իբրև թե անկախ, բայց իրականում Թուրքիայից կրիտիկական կախվածություն ունեցող պետություն լինի: Այդ սցենարի պարագայում ռուսական ռազմաբազան պետք է դուրս բերվի՝ գերագույն նպատակը սա է, իսկ Հայաստանը պետք է ինտեգրվի թուրքական աշխարհին»,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ այս ամենի հետևանքով քվազի պետություն կունենանք:

«Մենք հիմա արդեն իսկ ունենք քվազի պետություն ու երբևէ այսքան կախյալ չենք եղել: Ընդ որում, կախյալ՝ հակահայկական կենտրոններից: Եթե այս իշխանությունը մնա, այդ կարգավիճակն էլ ավելի է սրվելու: Իսկ եթե Թուրքիայի հետ սահմանները բացվեն ամեն ինչ զիջելու գնով, ապա կարճ ժամանակում տնտեսական էքսպանսիայի միջոցով Հայաստանն ուղղակի կդադարի լինել հայերի պետությունը: Մեր բնակչությունն աստիճանաբար կկենտրոնանա քաղաքներում, գյուղատնտեսությունը կմեռնի: Արդեն իսկ համառ լուրեր են պտտվում, որ Թուրքիայից անշարժ գույք են գնում: Մեծ հաշվով, կյանքի է կոչվում բրիտանա-թուրքական սցենար, իշխանության են եկել նրանք, ովքեր այդ սցենարը կուրորեն սպասարկում են՝ բացարձակ մեղքի որևէ զգացում չունենալով: Զուգահեռ՝ հասարակությունն արթնանում է, որը պետք է հնարավորինս շուտ իր խոսքն ասի, իսկ պետականակենտրոն ուժերը պետք է մոբիլիզացնելու իրենց գործառույթը վայրկյան առաջ իրականացնեն: Ինչո՞ւ, որովհետև պետականության գահավիժումը շարունակվում է, տարածքների կորուստը՝ ևս: Ուղղակի պետք է հասկանալ, որ այս մարդկանց հետ հեռանկար ու ապագա չունենք, և նրանց իրենց տեղը պետք է ցույց տալ՝ նրանք իշխանության չպետք է լինեն»,-ասաց Դ. Ջամալյանը:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28