Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան-Թուրքիա օդային հաղորդակցությունը շատ ավելի հին է․ «Ազգ»

Փետրվար 12,2022 10:45

Իրականում Հայաստան-Թուրքիա օդային հաղորդակցությունը շատ ավելի հին՝ մոտ երեսուն տարվա պատմություն ունի: Հայաստանի Երրորդ Հանրապետության անկախացումից հետո Եվրոպական քաղավիացիայի կոմիտեն պարտադրել է Թուրքիային՝ ավիահաղորդակցություն սկսել Հայաստանի հետ:

ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը հիշում է՝ պաշտոնը ստանձնելուն պես առաջին բանը, որ արեց, պարզելն էր, թե ինչու է փակ Թուրքիայի հետ օդային սահմանը: Ինչ է պարզվել՝ Խորհրդային Միության կազմից դուրս գալուց ու անկախացումից հետո Հայաստանն անձամբ պետք է ճշգրտեր իր օդային սահմանները, ինչի մասին մասնագետները ժամանակին չեն իմացել, հետեւաբար՝ չեն դիմել Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանսին:

Հենց այդ ժամանակ էլ քաղավիացիայի գլխավոր վարչությունը՝ ի դեմս Պետրոսյանի , դիմում է այն ժամանակվա իշխանություններին, նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, որ հարցն անհապաղ լուծում է պահանջում: «Ազգ»-ի հետ զրույցում Պետրոսյանը հիշեց՝ բացի ցամաքային շրջափակումից, նաեւ օդային շրջափակման մեջ էր Հայաստանը: «Իսկ Թուրքիան «օդը փակելու» իրավունքը չուներ: Պաշտոնական Անկարան արդարանում էր՝ հղում անելով ԽՍՀՄ սահմաններին, որոնք արդեն գոյություն չունեին: Ավելի քան մեկ տարի պայքարում էինք, եւ քանի որ դիվանագիտական հարաբերություններ չունեինք, բարդ էր այդ ամբողջ գործընթացը: Բայց հանկարծ մի օր ինձ զանգահարեց Թուրքիայի իմ գործընկերը՝ իրենց ավիացիայի ղեկավարը, ու ասաց, թե «էֆենդի՛ Պետրոսյան, կարո՞ղ եք գալ, մենք փաստաթղթերն արդեն պատրաստել ենք, որ օդային սահմանը բացվի»,-պատմում է մեր զրուցակիցը:

Հեռախոսազանգից կարճ ժամանակ անց Երեւանից մեծ պատվիրակություն է մեկնում Անկարա, որտեղ 1995 թվականի ապրիլի 20-ին ստորագրվում է Հայաստան-Թուրքիա օդային սահմանի բացման մասին միջգերատեսչական համաձայնագիրը, ու հենց այդ տարվանից սկսած՝ «Հայկական ավիաուղիները» սկսեցին «Երեւան-Ստամբուլ» կանոնավոր չվերթը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28