Մարդիկ բացարձակապես չեն կարողանում տարանջատել իրենց քվեն ստացած, պետական ծառայության անցած, բյուջեից ֆինանսավորվող հանրային ծառայողին` մասնավոր հիմնարկում աշխատողից, բիզնեսմենին` պետական պաշտոնյայից, հասարակության առաջ պարտականություններ ունեցող անձին` ազատ մտավորականից: Բայց չէ՞ որ մարդիկ եւ նրանց պատասխանատվության չափը տարբեր են, ըստ այդմ` գործած հանցանքն ու զանցանքն էլ են տարբեր, եւ մեղադրանքի ու քննադատության չափն էլ պետք է տարբեր լինի: Անգամ իշխանության ներկայացուցիչների մեղքի չափը հավասար չէ:
Ասենք` ինչպե՞ս կարող են նույն պատասխանատվությունը կրել Նիկոլ Փաշինյանն ու Հովիկ Աղազարյանը: Սակայն երբ հետեւում ես հանրային վրդովմունքի ու քննադատության ալիքին, թվում է` Հովիկ Աղազարյանն ավելի մեծ մեղքեր է գործել, քան երկրի ղեկին կանգնած անձը: Իսկ Աղազարյանի միակ մեղքը թերեւս իր անկեղծությունն է եւ լրագրողների հետ հաճախ շփվելու փաստը: Մարդը փորձում է արդարացնել իր թիմին, բացատրել նրա արարքները, ինչը հեշտ բան չէ, եւ իր վրա է վերցնում հարվածը:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում