Լրահոս
Օրվա լրահոսը

Ձվի շուկայում որոշ ընկերությունների սահմանած ցածր գների պատճառով փոքր եւ միջին տնտեսվարողները հայտնվել են լուրջ խնդրի առաջ․ «Ժողովուրդ»

Փետրվար 12,2022 10:15
zu

Հայաստանում հավկիթի արտադրությամբ զբաղվող փոքր եւ միջին տնտեսվարողները հայտնվել են լուրջ խնդրի առաջ: Չի բացառվում, որ նրանք առաջիկայում փակվեն:

Պատճառը ձվի շուկայում որոշ ընկերությունների սահմանած ցածր գներն են, որոնց չեն դիմանում փոքր տնտեսվարողները: «Նավասարդ Ագրո» ընկերության ներկայացուցիչ Գարիկ Նավասարդյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս խնդրին, ասաց. «Շիրակ» թռչնաֆաբրիկան ձու է հանել վաճառքի, որը ինքնարժեքից էժան է: Այս ընկերությունը սկսել է ձվի շուկայում գնային տատանումներ անել: Նույնը կրկնում են մյուս խոշոր ընկերությունները, որոնք այլընտրանք չունեն, պետք է էժանացնեն, քանի որ կուտակած հավկիթ ունեն եւ պետք է իրացնեն»:

Մեր զրուցակիցը հիշեց, որ նախորդ տարի եւս նման երեւույթ տեղի ունեցավ հավկիթի շուկայում. «Փոքր արտադրողները չկարողացան իրենց հավկիթը վաճառել, որովհետեւ շուկայում դարձյալ վաճառվում էր ինքնարժեքից էժան ձու, եւ որոշները փակվեցին, սնանկացան, ընկան վարկերի, տոկոսների տակ: Հիմա նրանց մի մասը ինչ-որ կերպ վերականգնվեց, բայց այս տարի էլ նման խնդրի առաջ կանգնեցին: Ձուն ինքնարժեքից էժան է վաճառում, բայց դա հնարավոր չէ, որովհետեւ փետրվարի 1-ից էլէներգիայի սակագինն է բարձրացել, կերն է թանկ: Այդ ի՞նչ եկամուտ է ապահովում ընկերությունը, որ մեկ հատիկ ձուն նման ցածր գնով է վաճառում»:

Ի դեպ, որոշ սուպերմարկետներում, խանութներում «Շիրակ»-ի 0 կարգի ձուն արժե 60 դրամ, 01 կարգի ձվի մեկ հատիկն արժե 36 դրամ, իսկ 02 կարգի ձուն՝ 44 դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել «Շիրակ» թռչնաֆաբրիկայի հետ, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին: Ի դեպ, թռչնաֆաբրիկայի հեռախոսահամարը մեզ փոխանցել էին «Նալբանդյան հոլդինգից»: Բայց քիչ անց մեզ զանգահարեց Գեորգի անունով մի անձ եւ հայտարարեց, որ ինքը կապ չունի «Շիրակ» թռչնաֆաբրիկայի հետ եւ չի կարող մեր հարցերին պատասխանել: Ամեն դեպքում մենք պատրաստ ենք լսել նաեւ «Շիրակ» թռչնաֆաբրիկայի պարզաբանումը այս խնդրի շուրջ:

Ի դեպ, ArmLur.am-ը երեկ գրել էր, որ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրը 5 մլրդ դրամով գնել է Նարեկ Նալբանդյանը: Գրել էինք, որ նրան է պատկանում նաեւ «Շիրակ» թռչնաֆաբրիկան, «Նոր Լուսակերտ» թռնչաֆաբրիկայի 50 տոկոս բաժնետերն է:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28