«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ Ազգային ժողովում ստեղծվել է Քննիչ հանձնաժողով՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրելու նպատակով։
Պատերազմի պատճառները, ընթացքը, արդյունքներն ուսումնասիրելու տեսակետից նման հանձնաժողովի ստեղծումը որեւէ իմաստ չունի: Փաշինյանը եւ նրա կուսակցությունը վաղուց արդեն տվել են բոլոր գնահատականները, իսկ հանձնաժողովը, ինչպես եւ կանխատեսվում էր, կազմված կլինի բացառապես ՔՊ-ականներից: Այդ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը երեկ հայտարարել է՝ քանի որ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները հրաժարվել են մասնակցել այդ հանձնաժողովի աշխատանքներին, դա եւս մի ապացույց է, որ նրանք «մեղավոր են» պատերազմում պարտության մեջ:
Ըստ նույն խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի՝ դա փախուստ է ընդդիմության կողմից՝ ցավալի իրականությանը չառերեսվելու նպատակով:
Կարելի է նախօրոք ասել, թե ինչ եզրակացությունների է հանգելու այդ հանձնաժողովը. հայկական բանակը սպառազինությամբ զիջում էր ադրբեջանականին, որովհետեւ «նախկինները» թալանել էին պետությունը եւ բանակը, ներկա իշխանությունը որեւէ տարբերակ չուներ պատերազմից խուսափելու եւ պատերազմում չպարտվելու, որովհետեւ «նախկինները» մինչեւ 2018 թվականի մայիսը ինչ-որ բանավոր պայմանավորվածությունների էին եկել ադրբեջանական կողմի հետ՝ հանձնելու այն ամենը, ինչը եւ հանձնվել է պատերազմի արդյունքում՝ ներառյալ Շուշին եւ Հադրութը (դասական տրամաբանության կանոնների տեսանկյունից առավել խոցելի եզրահանգում է):
Կարդացեք նաև
Ինչի՞ համար է պետք հանձնաժողով ստեղծել, եթե դրա աշխատանքի արդյունքները հենց հիմա էլ կարելի է հրապարակել: Պատասխանը պարզ է՝ այդ «աշխատանքը» զուտ քարոզչական նպատակներով կազմակերպվող բեմադրություն է:
Քարոզչությունը այս պահին պետք է, որպեսզի հասարակությանը հրամցվի քարոզողների համար ձեռնտու պատկեր: Եթե իշխանությունը պատկաներ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքներին, ապա նրանք վերը շարադրված անհեթեթությունները կփոխարինեին իրենց անհեթեթություններով: Օրինակ՝ որ Փաշինյանը վերցրել է 5 միլիարդ դոլարը եւ դրա դիմաց հանձնել Արցախը: Այսօր դյուրահավատ զանգվածին կերակրում են մի հեքիաթով, վաղը՝ մեկ ուրիշով:
Ինձ հետաքրքիր է այդ խնդրի բարոյա-հոգեբանական կողմը: Այդ առիթով ուզում եմ ներկայացնել մի պատմություն՝ առայժմ (տեղի սղության պատճառով) չմեկնաբանելով այն: Մի քանի տասնամյակ առաջ ֆրանսիացի փիլիսոփա Պոլ Ռիկյորը հրավիրվել էր դատարան՝ իր փորձագիտական կարծիքը հայտնելու: Գործի էությունը հետեւյալն էր. առողջապահության նախարարը փոխել էր արյան փոխներարկման կանոնները՝ ընդլայնելով դոնորների շրջանակը: Դրա հետեւանքով շրջանառության մեջ էր դրվել վարակված արյուն, ինչը բերել էր ողբերգական հետեւանքների:
Նախարարը կանգնել էր դատարանի առաջ: Ռիկյորը հանդես եկավ մի ամբողջ դասախոսությամբ, որն այնուհետեւ շարադրեց գրքի տեսքով: Իմաստը հետեւյալն էր՝ նախարարը պետք է պատասխա՛ն տա իր որոշման հետեւանքների համար: Բայց ապացուցել նրա մեղքը՝ հնարավոր չէ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Զարմանալի սխալ օրինակ եք բերել:
Բացատրեմ` 1980-ականներին հայտնի չէր (!), որ արյան տաքածումը կարող է ակտիվացնել HIV-ին (https://en.wikipedia.org/wiki/Infected_blood_scandal_(France)): Լ. Ֆաբիուսը ինտուիտիվ մակարդակով ճիշտ հրահանգներ տվեց ներարկումների կանգնեցման և կանխեց ավելի մեցաթիվ կյանքի կորուստները: Այլապես նա կգնար բանտ: Մինչդեր, նիկոլը տեղյակ էր իրեն վստահված ՀՀ-յան պատերազմին անպատրաստ լինելու մասին (“արյունը վարակված է”) : Ավելին` նա մերժեց պատերազմի առաջին շաբաթներում այն կանգնեցնելու (“կանգնեցնել արյան ներարկումները”) առաձարկությունները: Այնպես որ Դուք ակամա ցույց եք տալիս նիկոլի ճիշտ տեղը:
Ուղղակի պետք հարցերը հստակ տալ։ Թույլ չտալ , որ նիկոլենք իրանց վրայից մեղքը գցելու համար գնան հասնեն Տիգրան Մեծին։
Ինչի լավ չենք պատրաստվել և այլն առանձին հարցա։
Իսկ կոնկրետ պատերազմի ընթացքում Նիկոլը ու իր թիմը Պապիկյան, Արուսյակ Ջուլհակյան, Արփի Դավոյան կարողացելա կառավարել երկիրը, մոբիլիզացնել ամեն ինչ հանուն հաղթանակի ընդ որում խոսքը միայն մարդկանց մոբիլիզացիային չի վերաբերում՞
Թե միայն բունկեռներում հարբեցեղությամբ են զբաղվել ու ֆեյզբուկներում Գետաշեն են գրավել՞
Մենք էլի մարդկանց ենք քննարկում, դա սխալ օրակարգ է, չնայած ամենահեշտը դա է, մենք պետք է քննարկենք կարմիր գծերը, ո՞ր քաղաքական, հասարակական թե անհատական ուժերն են այսինչ կարմիր գծի կողմնակիցը եւ ինչպես է հիմնավորում, որ դա իսկապես կարմիր գիծ է կամ էլ դեմ է դրան եւ նույնպես հիմնավորում, օրինակ, սեփական պետություն ունենալը կարմիր գի՞ծ է թե չէ, եթե հիմնավորեն, որ լավ է ունենալ սեփական պետություն, քան մտնել ուրիշների մեջ, ուրեմն պետք է բանակ կառուցել, բանակի համար ազգ բանակ կառուցել, սփյուռքի միլիարդները ներդնել ազգի ապագայի համար ոչ թե որպես բարեգործություն, այլ որպես ապագա շահույթ, որովհետեւ ով ճիշտ ներդրվեց ապագայի մեջ, ապագայում էլ կունենա շահույթ: Բայց շահութաբեր ներդրումները հնարավոր են միայն դաստիարակված ու կրթված ազգի դեպքում եւ վաղվա հաղթանակները որոշվում են այսօրվա ուսուցչի բարձր մակարդակով ու համապատասխան բարձր աշխատավարձով եւ աշակերտի բարձր գնահատականներով: Ինչպես բանակում տարիքի եւ փորձառության ու կրթության հետ բարձր կոչումներ են ստանում, այնպես էլ աշակերտներն ու ուսուցիչները կոչումներ ու պաշտոններ են ստանում եւ ամենակարեւորը’ որքան բարձր են այդ կոչումները, այնքան բարձր է նրանց աշխատավարձերն ու թոշակները’ վերջինս աշակերտներին է վերաբերում, լավ սովորողի ու գերազանցիկի հաշվին փող են փոխանցում եւ այդ փողով հետո ուղարկում արտասահմանները հանգստանալու, լավ սովորելը դա վաղվա լավ զինվորի, գիտնականի թե գործարարի գրավականն է:
Ինչ վերաբերում է մարդկանց, որոնք պաշտոն են գրավել, դրանց տիրոջ աչքը լույս, մե՞զ ինչ, հո մենք չենք դրանց տերը, իսկ մեր մարդուն այդ պաշտոններին դնելու համար մենք պետք է հստակ նրան ներկայացնենք կարմիր, կապույտ եւ ծիրանագույն գծերի քարտեզը, ինչն է կարելի, ինչը’ չէ: Իսկ թե ով կլինի, կարեւորը մասնագետ լինի, այստեղ անձնականը միայն ֆորս մաժորի դեպքում է կարեւոր:
”Եթե իշխանությունը պատկաներ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքներին, ապա նրանք վերը շարադրված անհեթեթությունները կփոխարինեին իրենց անհեթեթություններով: Օրինակ՝ որ Փաշինյանը վերցրել է 5 միլիարդ դոլարը եւ դրա դիմաց հանձնել Արցախը: Այսօր դյուրահավատ զանգվածին կերակրում են մի հեքիաթով, վաղը՝ մեկ ուրիշով:”
Թե հատկապես ինչի դիմաց է հանձնել Արցախը այդ հարբեցող ծաղրածուն՝ հայտնի կդառնա միայն պետական դավաճանության գործով իր դատավարությունից հետո. «հերձումը» ցույց կտա: Իսկ մինչեւ այդ դատավճիռը լսելը հայտարարել, թե 5 միլիարդի վարկածը «անհեթեթություն» ու «հեքիաթ» է՝ հավասարազօր է նիկոլի «նուրբ» արդարացմանը: Ես չեմ պնդում, որ այդ 5 միլիարդը եղել է, միգուցե ոչ մի միլիարդ էլ չի եղել, եւ ծաղրածուն իր աննախապեպ ծառայությունները ձրի է մատուցել կիրթ ու կառուցողականին, կամ խաղաղության դարաշրջանի առեւտրի մեկ այլ ձեւ են գտել յոլդաշները, միգուցե… Դա կարող է հաստատել կամ ժխտել միայն դատարանը, բայց եւ միաժամանակ չեմ կարող անհեթեթ համարել այդ վարկածը: Իմ կարծիքով՝ այն առնվազն ապրելու իրավունք ունի՝ մեղմ ասած: Ի վերջո՝ հայտնի փաստ է արդեն, որ ալիեւի այդ առաջարկը կտրականապես մերժել է Սերժը, իսկ ահա մեծարգո պարոն կապիտուլյանտը քար լռություն է պահպանում կամ էլ ցրում է հարցը իր հիստերիկ ու անկապ ոճով: Երբ պետք լինի՝ իր ուսապարկերը մի կես բերան կամ փրփուրը բերանին կասեն, որ դա «անհեթեթություն» է եւ վերջ՝ հարցը ժամանակավորապես կփակվի…
Համաձայնեմ Ձեր կարծիքին, Ջորդանո Գալիլյան:
Համաձայն եմ:
Ցավոք սրտի, այս պահին մեղավորներից կազմված հանձնաժողովը քննելու է մեղքը ու ստեղծելու եզրեր-թեզեր, որոնցով մեղավորների կողմից համագուրված դատավարությունը ամրագրելու է արդյունքները: Արևմուտքը չի կանխելու այս նոր հանցագործությունը (նա իր կարիքներն է հետապնդում Հայաստանի հաշվին), կարևոր վկաները անսպասելիորեն մահացել են` և հայկական և ադրբձանական կողմերի:
Ցավոք սրտի, հոդվածի հեղինակը մեզ է փոխանցում այն թեզերը որոնցով իշխանությունը “կերակրում է” ՀՀ-յան հայությունը: Ինչո՞ւ է նա դա անում, չեմ հասկանում: “Եթե-ապա” -ներով այնքան վախեցրին կամ անտարբեր դարձրին, որ դիմադրողական դաշտը մաքրվեց` հիմա ինչ անհեթետ, հակահայկական միտք ասես որ չեն հայտարարի: Ահա մի օրինակ “եթե-ապա”-ի` «եթե պատվեր լիներ գծագրելու վերջերս վավերացված Շուշիի հռչակագրի արձան, ապա կհաղթեր հետևյալ տարբերակը. երդողանի ձախ ձեռքին թառած փոքրիկ նիկոլ վովայևիչը, աջ ձեռքում յաթաղան, ալիևը ձախ ձեռքով նույնպես բռնում է յաթաղանը, աջ ձեռքի ափին Շուշիի մակետն է:»
Ցավոք սրտի, հոդվածի հեղինակը չի գրում նրա մասին, որ ”Եթե իշխանությունը պատկաներ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքներին, ապա…” Արցախյան պատերզմը չէր վերաճի Հայաստանի ինքնիշխանության քայքայմանը: նիկոլի համար միևնույն է թե ով է իր կյանքը ապահովելու` թուրքը, ռուսը, ֆրանսիացին, … Նա գիտի մի բան` Հայաստանում այլևս ինքը չի կարող առանց մարմնապահերի (bodyguard) քայլ գցել տնից դուրս: Հայաստանի ապագան են վատնում թշվառները: