Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ջ․ Ղուկասյանի իրավահաջորդը Ռազգիլդեևից պահանջում է փոխհատուցել հուղարկավորության ծախսերը

Փետրվար 11,2022 23:45
dataran

Ջ․ Ղուկասյանի իրավահաջորդ Անահիտ Ղուկասյանն ու նրա ներկայացուցիչներ, ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցն ու ՀՔԱՎ փաստաբան Հայկ Հակոբյանը Ա․ Ռազգիլդեևի դեմ քաղաքացիական հայց են ներկայացրել, որով պահանջում են փոխհատուցել հուղարկավորության հետ կապված ծախսերը։ Նրանք նաև միջնորդություն են ներկայացրել իրականացված փորձաքննությունների առնչությամբ։

2018 թվականի դեկտեմբերի 2-ին Գյումրիում սպանված Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչները 2021 թ․ ապրիլից դադարեցրել էին իրենց մասնակցությունը դատական նիստերին, քանի որ Ջ․ Ղուկասյանի սպանության մեջ մեղադրվող, ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Ա․ Ռազգիլդեևը շարունակում է դատական նիստերին մասնակցել հեռավար՝ գտնվելով ռուսական բազայի տարածքում։

Ջ․ Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ դատարանը դրանով խախտում է Քրեական դատավարության օրենսգրքի նորմերը, բայց դատավոր Ա․ Ղուկասյանը դա խախտում չէր համարում։ Ջ․ Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչների պնդումներին ի պատասխան՝ նա հղում էր անում ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի որոշմանը, որով սահմանվում են համավարակով պայմանավորված կանոնները։ Մինչդեռ Բարձրագույն դատական խորհրդի որոշումը դատավարության կարգ սահմանող իրավական ակտ չի համարվում։ Ավելին՝ Քրեական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածը հստակ սահմանում է․ «Դատական քննությունը անցկացվում է ամբաստանյալի մասնակցությամբ, որի դատարան ներկայանալը պարտադիր է»։

Չնայած դատական նիստերին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ, ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցն ու ՀՔԱՎ փաստաբան Հայկ Հակոբյանը չեն մասնակցում, բայց շարունակում են մասնակցել դատական գործընթացին։

Մանրամասներն՝ այստեղ:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28