Հայաստանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Ադրբեջանին է վերադարձրել դիերի մասունքներ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով Ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի աշխատանքային խմբին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Նշվում է, որ մասունքները դուրս են բերվել հիմնականում գրունտային և ստորերկրյա ջրերի վայրերից, ուստի «ԴՆԹ-ի նմուշներ ստանալը շատ դժվար է»։
«Վերջնական փուլում հստակ տեղեկատվություն կտրամադրվի այն մասին, թե քանի աճյուն կա այնտեղ», – ասել է աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալը: