Լրահոս
Օրվա լրահոսը

Իջևանը՝ Հայաստանի հյուսիսի մշակութային մայրաքաղաք

Փետրվար 11,2022 23:23

Փետրվարի 8-11-ը Իջևան խոշորացված համայնքի շուրջ 400 բնակիչներ համայնքային ժողովների օգնությամբ բացահայտեցին մշակույթի ոլորտի հիմնախնդիրները։

Իջևան խոշորացված  համայնքը, «ԵՄ-ն՝ հանուն մշակութային զարգացման» ծրագրի  շրջանակում` ընդգրկվել է այն երեք համայնքների շարքում, որոնց բացառիկ հնարավորություն է տրվել մինչև 2022թ հունիսը մշակել համայնքի մշակութային զարգացման ռազմավարական պլան։ Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում նշեց Իջևանի համայնքապետարանի կրթության,մշակույթի և սպորտի բաժնի պետ՝ Լիլիթ Ղալումյանը։ Մշակութային ռազմավարության մշակման գործընթացի առաջին քայլերից մեկը ոլորտի հիմնախնդիրների վերհանումն է։

Այդ նպատակով ծրագրի շրջանակում, փետրվարի 8-11-ը Իջևան համայնքը՝ գործընկեր «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի հետ համատեղ, շուրջ 400 բնակիչների հետ անցկացրեց 8 համայնքային ժողով: Ժողովների ընթացքում բնակիչները բացահայտեցին Իջևան համայնքում մշակույթի ոլորտի հիմնախնդիրները,որոնց  բացահայտման  գործընթացը կընդլայնվի նաև հանրային կարծիքի ուսումնասիրման միջոցով։ Լիլիթ Ղալումյանը նաև հավելեց, որ ռազմավարական պլանի հավանության արժանանալու դեպքում՝ համայնքը կստանա 300․000 եվրո դրամաշնորհ՝ այն կյանքի կոչելու համար։

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Իջևանի համայնքապետարանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28