Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կամ ընդդիմությունը չի ցանկանում պարզել պատերազմի հանգամանքները, կամ ի սկզբանե փորձում է արժեզրկել հանձնաժողովը». Հայկ Կոնջորյան

Փետրվար 11,2022 23:03

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր պարզ դարձավ, որ Հայաստան և Պատիվ ունեմ խմբակցությունները բոյկոտում են 44֊օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքները։

Ստացվում է՝ կամ ընդդիմությունը չի ցանկանում պարզել պատերազմի հանգամանքները, կամ ի սկզբանե փորձում է արժեզրկել հանձնաժողովը, որպեսզի հետագայում ստվերի հանձնաժողովի կողմից կատարված բացահայտումները։

Եկե՛ք կռահենք ընդդիմության քայլերի թաքնված մոտիվները։

Մի կողմից ամեն օր խոսում են պատերազմի ծանր արդյունքների և դավաճանության մասին, մյուս կողմից՝ հրաժարվում բացահայտել հնարավոր դավաճանությունները։

Մի կողմից խոսում են գերիների վերադարձի և արտաքին ճակատում ճիշտ աշխատանքի մասին, մյուս կողմից՝ հրաժարվում միջազգային պատվիրակությունների կազմում բարձրացնելու գերիների վերադարձի հարցը։

Մի կողմից խոսում են կառավարման համակարգի թերությունների մասին, մյուս կողմից՝ հրաժարվում մասնակցել սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքներին։

Մի կողմից խոսում են իրենց հանճարեղ կադրերի և քաղաքական փորձառության մասին, մյուս կողմից՝ հրաժարվում առաջադրել ՀՀ նախագահի թեկնածու։

Մի կողմից խոսում են կոռուպցիայի մասին, մյուս կողմից՝ Սահմանադրական դատարանում վիճարկում ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը, որի նպատակը թալանված փողերը պետությանը վերադարձնելն է։

Ընդդիմությունը մոլորվել է սեփական ստերի անտառում և կանգնել ծանր երկընտրանքի առջև.

Մի կողմից լինել չափազանց ռադիկալ, բոյկոտել ամեն բան և լինելով խորհրդարանում՝ փաստացի դառնալ արտախորհրդարանական ուժ ու զրկվել բոլոր ինստիտուցիոնալ լծակներից։ Բայց եթե գոյություն չունես ոչ փողոցում, ոչ խորհրդարանում, ուրեմն՝ գոյություն չունես ընդհանրապես։

Մյուս կողմից՝ օգտագործել խորհրդարանական ընդդիմության ինստիտուցիոնալ լծակները և իշխանության հետ ձեռք֊ձեռքի տված՝ օգնել պետությանը, բայց դրանով դավաճանել սեփական կողմնակիցներին, որոնց խոստացել են՝ ոչ մի թիզ համագործակցություն  «դավաճան» իշխանությունների հետ։

Մի խոսքով, խորհրդարանական ընդդիմությունը հայտնվել է իր իսկ հյուսած ծուղակի մեջ և վերածվել քաղաքական ուրվականի՝ մի կողմից կա, մյուս կողմից՝ չկա։

Ահա այսպես, Հայաստանի քաղաքական դաշտում աննպատակ աղմկելով  դեգերում է ընդդիմության ուրվականը՝ իր անկանոն ոտնահետքերի մեջ թողնելով դժգույն անցյալի աղոտ պատկերը»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Մի քանի ճամբար փոխած ու իր կնքահորը ծեծելուն նայող ու չմիջամտել այս կերպարի որևէ կարծիք հետաքրքիր չէ։ Դու էիր պակաս կարծիք հայտնեյիր

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28