Գյումրու քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ներդրողների մեծ մասը ցանկություն ունեն Գյումրիում հյուրանոցներ ու հյուրատներ կառուցելու։ Քաղաքապետարանը բավական մեծ թվով հայտեր է ստացել։
Հենրիկ Գասպարյանի փաստմամբ, հյուրանոցներ հիմնելու ցանկություն ունեն թե՛ տեղի, թե՛ արտերկրի, թե՛ Երևանի ու հանրապետության տարբեր մարզերի մեր հայրենակիցները։ Ընդ որում դիմում են ոչ միայն անհատները, այլ կազմակերպություններ։
Կարդացեք նաև
Մեր զրուցակիցը սա կապում է Գյումրու՝ զբոսաշրջային քաղաք դառնալու հետ։
Մեր ճշտող հարցին՝ կարելի՞ է ասել հյուրանոցային բիզնեսը Գյումրիում ամենաարդարացնողն է, Հենրիկ Գասպարյանը պատասխանեց․ «Ոնց որ թե հենց դա է դառնում առաջնային»։
Նշենք, որ մի քանի մեծահարուստներ՝ մայրաքաղաքից, նաև ՌԴ-ից վերջին շրջանում կառուցել ու կառուցում են հյուրանոցներ քաղաքի կենտրոնական հատվածներում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Նշենք, որ մի քանի մեծահարուստներ՝ մայրաքաղաքից, նաև ՌԴ-ից վերջին շրջանում կառուցել ու կառուցում են հյուրանոցներ քաղաքի կենտրոնական հատվածներում։