Լրահոս
Օրվա լրահոսը

«Քանի դեռ սա կառավարում է, մենք բոլորս չենք հաջողել»․ Շարմազանովի արձագանքը՝ Դավիթ Շահնազարյանին

Փետրվար 11,2022 22:55

«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» հ/կ-ի կազմակերպած՝ «Հայաստան-Թուրքիա. հաշտեցում բայրաքթարների տակ» խորագրով քննարկման ժամանակ այսօր ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանի այն հայտարարությանը, որ Հայաստանի ընդդիմադիր բոլոր ուժերը պետք է երեք կետից բաղկացած հայտարարություն անեն, մասնավորապես`

– «Անհապաղ դադարեցնել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատման և սահմանների բացման գործընթացը:

– Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, Շուշիի և Հադրութի շրջանների դեօկուպացիան, հաղորդակցական, տրանսպորտային ապաշրջափակումը, դելիմիտացիան պետք է լուծվեն բացառապես ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում: Արցախի Հանրապետությունը չի լինելու Ադրբեջանի կազմում:

– Հայաստանի գործող իշխանությունները չեն ներկայացնում Հայաստանի Հանրապետության շահերը, և նրանց գործունեությունը լրջագույն սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»։

Էդուարդ Շարմազանովը նշեց․ «Գործընկերային կոռեկտությունից ելնելով՝ չեմ կարծում, որ պետք է ուղիղ եթերում քննարկել ընդդիմության անելիքները։ Իմ համար մի բան է անհասկանալի, անընդունելի։ Սա ոչ կուսակցական հարց է, ոչ էլ քաղաքական։ Երբ պրոֆեսորի պես խորհուրդ են տալիս ընդդիմությանը, ապա ասեմ, որ սա բոլորիս հարցն է։ Սա ՀՀԿ-ի կամ «Հայաստան» դաշինքի ընտրության հարցը չէ, սա ՀՀ-ի համար կենսական նշանակության խնդիր է։ Քանի դեռ հանրության  մի մասը կամ  հարգված փորձագետներ գտնում են, որ սա իմ կամ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի,  Պետրոսի հարցն է, չենք ունենա հաջողություն։ Սա բոլորիս հարցն է։ Ո՞վ չգիտի, որ ընդդիմությունը չի հաջողել այս պահին։ Քանի դեռ սա կառավարում է, մենք բոլորս չենք հաջողել։ Մեր առաջին թշնամին հուսահատություն է, գաղափարի շուրջ պետք է համախմբվենք, եւ ՀՀԿ-ն քանիցս ասել է, որ ազգային ուժերի համախմբում պետք է լինի։ Հայրենիք ենք կորցնում»։

Շարմազանովը շեշտեց՝ Շահնազարյանի մոտեցումը կիսում է, բայց պետք է ասել նաեւ, թե ինչ է պետք անել․ «Սա բոլորիս խնդիրն է, ազգային խնդիր է։ Եթե ազգային խնդիր չլիներ, քաղաքականությունից վաղուց դուրս էի եկել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28