Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Թուրքիան 2 առանցքային նախապայման ունի․ չունենանք ատոմակայան եւ զինված ուժեր»․ թուրքագետ Վարուժան Գեղամյան

Փետրվար 11,2022 22:33

Թուրքիայի առանցքային նախապայմաններից երկուսը, չգիտես ինչու, տարածում չեն գտնում հայկական տիրույթում։ Այս մասին այսօր «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» հ/կ-ի կազմակերպած՝ «Հայաստան-Թուրքիա. հաշտեցում բայրաքթարների տակ» խորագրով  քննարկման ժամանակ ասաց թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

Նա նշեց․ «Ադրբեջանի եւ Թուրքիայի մեջլիսների ղեկավարներն ասել են, որ պետք ձգտեն նրան, որպեսզի ՀՀ-ն այլեւս չունենա զինված ուժեր։ Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների հայտարարություններից եւս դատելով՝ կարելի է արձանագրել, որ նպատակ է ֆիքսված, որպեսզի ՀՀ-ն չունենա զինված ուժեր։ Երբ ՀՀ իշխանությունը հայտարարում է, որ պետք է անցնի պրոֆեսիոնալ բանակի, դա բանակի կրճատում է, մինչդեռ բանակն ավելի պետք է մեծացնենք»։

Բանախոսը նշեց՝ դեռեւս նախորդ տարվանից որպես նախապայման է շեշտվում նաեւ այն, որ ՀՀ-ն պետք է փակի ատոմակայանն ու նորը չունենա․ «Սա Թուրքիայի առաջնահերթություններից է, որովհետեւ ՀՀ սուվերենության գրավականներից մեկն անկախ էներգետիկ համակարգն է։ Եթե ստիպում են, որ չունենանք էներգետիկ համակարգ, կախման մեջ ես գցում մեզ։ Ապաշրջափակումն իրականում մեր շրջափակումն է ենթադրում, որովհետեւ վերահսկելու են ճանապարհները։ Ադրբեջանական երկաթուղուց ստրուկի կարգավիճակով ենք օգտվելու, բանակ չի լինի, անկախ էներգետիկ համակարգ չի լինի, էլ ի՞նչ հիմք մնաց ասելու, որ մենք անկախ երկիր ենք։ «Բանանային» պետության ենք վերածվելու։ Կապիտուլյացոն դիվանագիտություն է սա կամ հայ-թուրքական սիրախաղ»։

Լուիզա Սուքիասյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28