Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԾ-ում մի եղբայրն էր, ԲԴԽ-ում՝ մյուս եղբայրը. Ռուբեն Վարդազարյանը՝ Սասուն Խաչատրյանի ու ԲԴԽ անդամի ազգակցական կապի ու շահերի բախման մասին

Փետրվար 11,2022 21:25

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր խորհրդարանում դատական համակարգի անկախության սպառնալիքների թեմայով քննարկում էր կազմակերպվել, որին մասնակցում էր ԲԴԽ-ի լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը հարցրեց՝ ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատրյանը եւ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը ազգակցական կապեր ունեն, կա՞ այստեղ շահերի բախում:

Ռուբեն Վարդազարյանը պատասխանեց. «Մինչեւ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ դառնալը Սասուն Խաչատրյանը ՀՔԾ պետն էր ու դատավորների նկատմամբ վարույթներն իրականացվում էր ՀՔԾ-ի կողմից, որի նախագահը մի եղբայրն էր, մյուսում՝ մյուս եղբայրը, իմ կարծիքով կա շահերի բախում»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը հեգնեց, որ չի եղել դեպք, որ Դավիթ Խաչատրյանը մասնակցության անհնարինության հարց բարձրացնի, բայց մյուս կողմից էլ այդպես անընդհատ կարող է մասնակցության անհնարինության հարցը մնա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28