Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գեղարքունիքում բացվել է 2 «Արմաթ» լաբորատորիա

Փետրվար 11,2022 22:22

Փետրվարի 11-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում և Գեղամասար գյուղում տեղադրվեցին «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցներ։ Վերջիններս տեղադրվել են Հայ կրթական հիմնարկության աջակցությամբ։ Պաշտոնական բացմանը ներկա գտնվեցին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը, Հայ կրթական հիմնարկության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արմինե Հարոյանը, «Արմաթ» կրթական ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը, մարզպետարանի ներկայացուցիչներ։

«Անհրաժեշտ է գիտակցել, որ «Արմաթը» մեր կյանքում ոչ թե ուղղակի վայր է, ուր գնում ենք սովորելու, այլ միջավայր, որտեղ կերտում ենք մեր ապագան և հաջողությունը։ Եվ այդ միջավայրի ձևավորման հարցում չափազանց կարևոր է մեր գործընկերների հետ արդյունավետ աշխատանքը։  «Արմաթ»-ի առավելություններից մեկն էլ հենց այն է, որ դժվար է նշել մեկ այլ ծրագիր, որն ունի հարյուրավոր աջակիցներ և գործընկերներ։ Ինչպես մեր ավանդական քոչարիում, ուս ուսի տված մարդիկ շատ ավելին են կարող՝ և՛ աշխատանքում, և՛ դպրոցում, և՛ ռազմաճակատում», – ողջույնի խոսքով հանդես եկավ Հայկ Չոբանյանը։

Հիշեցնենք, որ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման կրթական ծրագիրը 2011 թ.-ից սկսած նախաձեռնել և իրականացնում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ): Այժմ ԱՏՁՄ-ն ակտիվորեն իրականցնում է տեխնոլոգիական կրթության հայկական մոդելի արտահանման գործընթացն արտերկիր:

Գեղամասարի լաբորատորիայի բացմամբ՝ այժմ գործում է 621 «Արմաթ» աշխատանոց Հայաստանում (ներառյալ՝ Արցախը), Հնդկաստանում և Վրաստանում, որտեղ շուրջ 16,000 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28