Քիչ առաջ ավարտվեց Իջևան խոշորացված համայնքի ավագանու արտահերթ նիստը։ Ավագանու կազմը միաձայն հաստատեց համայնքի 2022թ-ի բյուջեն։
Այսօր Իջևանի համայնքապետարանում կայացավ համայնքի ավագանու արտահերթ նիստը։ Համաձայն ՏԻՄ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի` ավագանին հաստատեց այսօրվա նիստի օրակարգը: Օրակարգում ներառված էր 8 հարց: Առաջին հարցը Իջևան համայնքի 2022թ բյուջեն հաստատելու մասին էր:
Օրակարգի մնացյալ հարցերը վերաբերում են համայնքային որոշ հողատարածքների իրավական կարգավիճակը որոշելուն: Այլ հարցերի շարքում ընդգրկված էր Աչաջրի մանկապարտեզ և երաժշտական դպրոց ՀՈԱԿ-ների վարձավճարների հարցը։
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ