Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարչապետի մոտ քննարկվել է Կրթության ոլորտի ռազմավարության նախագիծը

Փետրվար 11,2022 19:44

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Կրթության ոլորտի ռազմավարության նախագիծը:

Պատասխանատուներն անդրադառնալով նախագծին՝ նշել են, որ նրանում ներկայացված են կրթության մինչև 2026 և 2030 թվականների զարգացման տեսլականն ու նպատակները: Մասնավորապես, նախագիծն անդրադառնում է ծառայություններին, որոնք մատուցվում են նախադպրոցականից մինչև բարձրագույն կրթություն: Փաստաթղթում ներկայացված են նաև այն հիմնական թիրախները, որոնց այս ոլորտում ձգտելու է կառավարությունը վերը նշված ժամանակահատվածում:

Նախագծի համատեքստում անդրադարձ է կատարվել կրթության բովանդակությանը, չափորոշիչներին, նախադպրոցական, հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտում նախատեսվող ծրագրերին ու միջոցառումներին, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացման, բուհերի՝ միջազգային չափանիշներին համապատասխանեցման ու ակադեմիական քաղաքի հիմնմանն ուղղված աշխատանքներին:

Նախագծի շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են մի շարք հարցադրումներ, դիտարկումներ ու առաջարկություններ:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետը նշել է, որ բարձրացված հարցերի լուծման վերաբերյալ պատկերացումները պետք է ֆիքսել ռազմավարության մեջ: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է նախագիծը դնել շրջանառության մեջ՝ զուգահեռ այն լրամշակել՝ հաշվի առնելով ներկայացված խնդիրներն ու առաջարկությունները:

 ՀՀ կառավառություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28