Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը պետք է չեղարկի մամուլի մասին նոր օրենքը. CPJ

Փետրվար 11,2022 19:22

Ադրբեջանի իշխանությունները պետք է չեղարկեն վերջերս ընդունված մամուլի մասին օրենքը, որով ուժեղացվում է պետական հսկողությունը մամուլի նկատմամբ: Այս մասին ասվում է Լրագրողների պաշտպանության կոմիտեի (CPJ)  զեկույցում:

Փետրվարի 8-ին Ադրբեջանի նախագահը ստորագրել էր «Մամուլի մասին» օրենքը, որով պահանջվում է, որպեսզի լրատվամիջոցների ներկայացուցիչները լինեն Ադրբեջանի քաղաքացիներ և մշտական բնակություն ունենան այդ երկրում, եթե նրանց պարբերականը սպասարկում է ադրբեջանական լսարանի: Եթե պարզվի, որ լրատվամիջոցն օտարերկրյա ֆինանսավորում ունի, կամ  նրա ղեկավարը չի համապատասխանում օրենքի պահանջներին, ապա լրատվամիջոցի գործունեությունը կարող է կասեցվել երկու ամսով: Խախտումների կրկնվելու դեպքում լրատվամիջոցը կարող է փակվել:

Սահմանափակումները վերաբերում են տպագիր, առցանց և հեռարձակող պարբերականներին, ինչպես նաև այն անձանց կամ խմբին, որոնք հրապարակում են «տեսալսողական նյութեր» համացանցում: Այսպիսով, բազմաթիվ ադրբեջանցի լրագրողներ, որոնք աշխատում են երկրի սահմաններից դուրս և հրապարակումներ են կատարում սոցցանցերում, այսուհետ կարող են թիրախավորվել իրավապահ մարմինների կողմից:

«Ադրբեջանում լրատվամիջոցների մասին նոր օրենքը լի է ոչ հստակ և ծանր պահանջներով և ըստ երևույթին, դիտավորյալ ուղղված է երկրում իրադարձությունները լուսաբանող ազատ լրատվամիջոցների վերջին բաստիոնների դեմ: Նախագահ Իլհամ Ալիևը չպետք է ստորագրեր օրենքը, և հիմա իշխանությունները պետք է աշխատեն այն չեղարկելու վրա և երաշխավորեն, որ այն չեն օգտագործի մամուլի դեմ»,- ասել է Լրագրողների պաշտպանության կոմիտեի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով ծրագրերի համակարգող Գուլնոզա Սայիդը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28