«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր ասուլիսում հրապարակեց հունվարի 24-ից փետրվարի 2-ը 800 երեւանցիների շրջանում անցկացրած ավանդական հեռախոսային հարցման արդյունքները:MPG-Gallup-SCEVRA-2022
Երեւանցիների 35,8 %-ը մայրաքաղաքի առջեւ կանգնած կարեւորագույն խնդիր համարում է հասարակական տրանսպորտի բարելավման անհրաժեշտությունը, 22,8%-ը՝ աղբահանությունը, 17,6%-ը՝ գնաճը, 11%-ը՝ գործազրկությունը, 9%-ը՝ էկոլոգիան, 7,2%-ը՝ կանաչ տարածքները, 7%-ը՝ մաքրությունը եւ 4,5%-ը՝ երթեւեկությունը, խցանումները, ավտոկայանատեղիները:
Հետաքրքիր է, որ ըստ հարցման պատասխանների, Երեւանի համայնքներում բնակիչները գրեթե չեն ճանաչում իրենց վարչական շրջանների ղեկավարներին, ինչը ցույց է տալիս նշանակված ՏԻՄ ղեկավարների եւ ազգաբնակչության միջեւ կապի խզվածությունը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ