ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է գալիս որպես ՀՀ Ֆինանսների նախարարության գործակալ։ Բանկի հաճախորդները կկարողանան ձեռք բերել ՀՀ պետական պարտատոմսեր արժեթղթերի առաջնային շուկայից։
2021թ․ ՎՏԲ-Հայաստան Բանկն ամրապնդեց իր դիրքերը արժեթղթերի շուկայում և ընդլայնեց հաճախորդների բազան՝ դառնալով պետական պարտատոմսերի շուկայում տեղական յոթ գործակալ բանկերից մեկը։ Բանկը հնարավորություն է ընձեռում ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ ֆինանսական և վարկային կազմակերպություններին, ձեռք բերել պետական պարտատոմսեր՝ ՀՀ Ֆինանսների նախարարության աճուրդի միջոցով:
ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի կապիտալի շուկայում, այդ թվում նաև՝ միջազգային ներդրողների հետ բարեհաջող համագործակցության բազմամյա փորձ։ Հաշվի առնելով ՀՀ պետական պարտատոմսերի՝ Հայաստանի ազգային արժույթով թողարկված լինելու հանգամանքը՝ արտաքին ներդրողների մասնակցությունն ակտիվացնում է երկրի արժութային և դրամական շուկաներն, ինչպես նաև ՀՀ արժեթղթերի երկրորդային շուկան։
«ՎՏԲ-Հայաստան Բանկը հետևում է միջազգային պարտքային շուկայի զարգացման միտումներին և իր գործունեությունը ծավալում է որպես ՀՀ Ֆինանսների նախարարության գործակալ պետական պարտատոմսերի շուկայում: Մենք օգնում ենք ներգրավել նոր ներդրողներ, որոնք ապահովում են դրամական միջոցների ներհոսք ազգային տնտեսություն։ Այս ուղղությամբ 2022թ․ մեր առաջնահերթություններն են՝ հաճախորդների բազայի հետագա ընդլայնումը՝ մատուցվող ծառայությունների բարձր որակի և ՎՏԲ խմբի հնարավորությունների ու մասնագիտական կարողությունների առավելագույնս օգտագործմամբ», – նշել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի Ֆինանսական դեպարտամենտի տնօրենի տեղակալ-Գանձապետարանի պետ Մարիաննա Ստեփանյանը:
Կարդացեք նաև
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: