Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը փետրվարի 11-ին, առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի հետ միասին, այցելել է ԱՆ Ստեփանակերտի շտապ օգնության կայան:
Պետական նախարարը լսել է կայանի 2021 թվականի գործունեության հաշվետվությունը և անձնակազմի հետ քննարկել առկա խնդիրներն ու գործունեության բարելավմանն ուղղված առաջնահերթությունները:
Արտակ Բեգլարյանը շնորհակալություն է հայտնել անձնակազմին Ստեփանակերտում և շրջաններում արտահիվանդանոցային շտապ բժշկական օգնության առաքելությունը մեծ պատասխանատվությամբ իրականացնելու համար՝ շեշտելով պետության շարունակական հոգածության և ոլորտում մի շարք բարեփոխումների իրագործման վճռականությունը:
Պետական նախարարը նշել է, որ առաջիկայում աշխատանքներ կտարվեն շտապ օգնության ծառայություններն անհրաժեշտ սարքավորումներով համալրելու, ինչպես նաև շրջանային բնակավայրերում դրանց հասանելիության ու որակի մակարդակի բարձրացման ուղղությամբ:
Կարդացեք նաև
ԱՀ պետական նախարարի աշխատակազմ