Լրահոս
Օրվա լրահոսը

Սոս Հակոբյան. Նման հայտարարություն անելն անգրագիտություն է․ «Ա1+»

Փետրվար 11,2022 18:11

Միակ տարբերակը, որ քննիչ հանձնաժողովի ստեղծումը կարող էր որևէ արդյունքի ծառայել, երբ որոշումների կայացման համամասնությունը հանձնաժողովում լիներ հավասար կամ ի օգուտ ընդդիմության, որովհետև քննիչ հանձնաժողովները ժողովրդավարական երկրներում ընդդիմադիր ուժերի ձեռքին  գործիք են․ «Ա1+»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը՝ պատասխանելով հարցին՝ չի ստացվո՞ւմ, որ 44-օրյա պատերազմի հանգամանքների քննությանը չմասնակցելով՝ ընդդիմությունը նպաստում է, որ այդ քննությունը օբյեկտիվ չլինի։

«ՀՀ-ում իշխանությունն ունենալով հստակ լծակներ, ազդեցություն իրավական համակարգի նկատմամբ, ունի հնարավորություն եղելությունը պարզելու համար։ Իսկ իշխանության կողմից այսպիսի հնարավոր բեմականացումը հնարավոր է նախօրոք ճնշի, թե՛ հնարավոր նախաքննությունը, թե՛ այն վարույթները, որոնք զուգահեռ կարող են ընթանալ։ Եվ հրապարակային կերպով լինի պահանջ՝ հանգել ցանկալի որևէ արդյունքի, որը կներկայացնի հանրությանը»,- ասաց Սոս Հակոբյանը՝ նշելով, որ ընդդիմությունն ի սկզբանե իմանալով, որ ազդեցություն չի կարող ունենալ նման գործընթացի ելքի վրա, չի ցանկանում մաս դառնալ այդ ամբողջ ֆարսին։

«Ա1+»-ի դիտարկմանը, թե իշխանական պատգամավորներն էլ պնդում են, որ ընդդիմությունը պարզապես չի ուզում մասնակցել իրենց «մեղավորության, պատասխանատվության» չափաբաժնի ծավալների բացահայտմանը, «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակն ասաց․ «Նման հայտարարություն անելն անգրագիտություն է»։

«Առաջին հարցը, որ ծագում է՝ ի՞նչ մեղավորություն ունի ընդդիմությունը պատերազմի պարտության կամ առհասարակ իշխանության, կամ պետության տարվող քաղաքականության ցանկացած ոլորտում տապալման համար»,- նշեց  Սոս Հակոբյանը և  հավելեց, որ յուրաքանչյուր ոլորտում տապալման կամ հաջողության հասնելը ուզես թե չուզես իշխանության ձեռքում է։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28