Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ: Այս մասին ասվում է դեսպանատան թվիթերյան էջում տարածված հաղորդագրության մեջ:
«Դեսպան Թրեյսին փետրվարի 9-ին հանդիպել է Հայաստան խմբակցության պատգամավորների հետ՝ քննարկելու մի շարք հարցեր և լսելու նրանց մտահոգությունները վերջին դատական և քաղաքական զարգացումների վերաբերյալ: Դեսպան Թրեյսին ընդգծել է ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական հետագծին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև
Ambassador Tracy met with parliamentarians from the Armenia faction on February 9 to discuss a range of issues and hear their concerns regarding recent judicial and political developments.
— US Embassy, Armenia (@usembarmenia) February 11, 2022
The Ambassador stressed U.S. support for Armenia’s democratic trajectory.