«Այսօր Բագրատաշենի մաքսային-կետ բաժնում դիմավորել եմ աշխատանքային այցով Հայաստան ժամանած՝ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լեւան Կակավայի գլխավորած պատվիրակությանը»,-ֆեյսբուքի իր էջում այս մասին գրել է Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Ռուստամ Բադասյանը:
Նրա խոսքով, վրացի գործընկերոջ հետ շրջայց են կատարել Բագրատաշենի անցակետի տարածքում, ծանոթացել սահմանահատման գործընթացի պատշաճ կազմակերպման եւ սպասարկման պայմաններին:
«Օրակարգում՝ կարեւոր նշանակություն ունեցող մի շարք հարցեր են»,-գրել է ՊԵԿ ղեկավարը:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ