Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

2021 թվականին ավելի շատ դատավորներ են նշանակվել, քան 2020-ին

Փետրվար 11,2022 16:00
dat

«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունը, իրականացնելով Բարձրագույն դատական խորհրդի գործունեության մշտադիտարկումը, մշտապես ուշադրության կենտրոնում է պահել նաև դատավորների թեկնածուների հավակնորդների ընտրության համար անցկացված քննությունների արդյունքները։ Այս փաստաթղթում ամփոփված են 2021 թվականի արդյունքները՝ համեմատական տանելով 2020 թվականի տվյալների հետ։ 

  • Քաղաքացիական և քրեական մասնագիտացման որակավորման քննության բանավոր փուլ

Այս քննության գրավոր փուլը տեղի էր ունեցել դեռևս 2020 թվականին: Քննության արդյունքում ընտրվել են քաղաքացիական մասնագիտացման 2 և քրեական մասնագիտացման 3 դատավորների թեկնածուների հավակնորդներ (Հավակնորդ):

  • Դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժինն արտահերթ համալրելու նպատակով անցկացված քննություն

2021 թվականի հունիսի 15-ին դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժինն արտահերթ համալրելու նպատակով անցկացված քննության գրավոր փուլին մասնակցել են թվով 29 հավակնորդներ, որոնցից անհրաժեշտ քանակությամբ միավորներ հավաքեցին և հարցազրույցի փուլ անցան թվով 13 հավակնորդներ (որոնցից 3-ը բողոքարկման արդյունքում): Հարցազրույցի փուլ են անցել նաև թվով 3 իրավաբան գիտնականներ: Այսպիսով ընդհանուր առմամբ հարցազրույցի փուլ են անցել 16 հավակնորդներ:

Սեպտեմբերի 10-ին և 11-ին տեղի ունեցավ քննության հարցազրույցի փուլը, որի արդյունքում 16 հավակնորդներից անհրաժեշտ քանակությամբ ձայներ ստացան և ընտրվեցին 12-ը:

  • Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժինն արտահերթ համալրելու նպատակով անցկացված քննություն

2021 թվականի օգոստոսի 7-ին անցկացվեց դատավորների թեկնածուների հավակնորդների քննություն, որի արդյունքում քննությանը մասնակցած 50 հավակնորդներից անհրաժեշտ քանակությամբ միավորներ հավաքեցին և հարցազրույցի փուլ անցան թվով 23: Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-ին և 2-ին կայացավ քննության հարցազրույցի փուլը, որի արդյունքում 23 հավակնորդներից հարցազրույցի փուլը հաղթահարեցին  17 հավակնորդներ:

  • Դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով անցկացված որակավորման գրավոր քննության

2021 թվականի նոյեմբերի 6-ին տեղի ունեցած գրավոր քննության արդյունքում քննությանը մասնակցած 48 անձանցից համապատասխան քանակությամբ բալեր հավաքեցին և անցան հարցազրույցի փուլ 16-ը:

  • Դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով անցկացված որակավորման գրավոր քննություն

2021 թվականի նոյեմբերի 7-ին տեղի ունեցած գրավոր քննության արդյունքում 47 մասնակիցներից համապատասխան քանակությամբ բալեր հավաքեցին և անցան հարցազրույցի փուլ 22-ը:

  • Դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժինն արտահերթ համալրելու նպատակով անցկացված քննություն

2021 թվականի նոյեմբերի 22-ին տեղի ունեցած քննության արդյունքում անհրաժեշտ թվով ձայներ հավաքեցին և անցան հարցազրույցի փուլ 3 անձինք, որոնցից հարցազրույցի փուլը հաղթահարեց և որպես հավակնորդ ընտրվեց 1-ը:

Այսպիսով, 2021 թվականի ընթացքում տեղի ունեցած քննությունների արդյունքում ընտրվել են դատավորի թեկնածուների 35 հավակնորդներ, որոնցից 18-ը՝ քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժնի համար, 2-ը՝ քաղաքացիական, իսկ 15-ը՝ քրեական մասնագիտացման։

2021 թվականի ընթացքում լիազորությունները դադարեցված կամ դադարած դատավորների վերաբերյալ

2021 թվականի ընթացքում դադարեցվել են կամ դադարած են համարվել թվով 12 դատավորների լիազորություններ, որն ավելի մանրամասն կներկայացվի ստորև՝

2021 թվականի ընթացքում պաշտոնում նշանակված դատավորների վերաբերյալ

2021 թվականի ընթացքում պաշտոնում նշանակվել են թվով 31 անձինք:

Կարող ենք արձանագրել, որ 2021 թվականի ընթացքում ավելի շատ թվով դատավորներ նշանակվել են պաշտոնում, քան դադարել կամ դադարեցվել են լիազորությունները: Եթե դիտարկենք 2020 թվականի հետ համեմատությամբ, պետք է նշել, որ տարբերությունը բավականին մեծ է, քանի որ 2020 թվականի ընթացքում դադարեցվել են կամ դադարել են 14 դատավորների լիազորություններ, իսկ 2021 թվականի ընթացքում՝ 12, միևնույն ժամանակ եթե 2020 թվականի ընթացքում պաշտոնում նշանակվել են ընդամենը 13 դատավորներ, ապա 2021 թվականի ընթացքում այդ թիվը եղել է ավելի քան կրկնակի՝ 31: Թերևս այս առումով կարծում ենք դերակատարություն է ունեցել այն հանգամանքը, որ 2021 թվականի ընթացքում պաշտոնին են նշանակվել նաև նոր մասնագիտացված դատարանի դատավորները, խոսքը վերաբերվում է  մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող դատավորներին:

Պետք է ուշադրություն դարձնել նաև այն հանգամանքին, որ 2021 թվականի ընթացքում ընտրվել են դատավորների թեկնածուների թվով 35 հավակնորդներ, իսկ 2020 թվականի ընթացքում հավակնորդներ չէին ընտրվել:

Այսպիսով պետք է փաստել, որ 2021 թվականի ընթացքում թե՛ դատավորների թվի ավելացման առումով և թե՛ դատավորների թեկնածուների հավակնորդների ընտրության առումով արձանագրվել է դրական տեղաշարժ: Այս միտումը շարունակականությունը մեծապես կարող է նպաստել դատավորների ծանրաբեռնվածության թեթևացմանը և խթան հանդիսանալ, որպեսզի գործերը քննության ենթարկվեն՝ պահպանելով ողջամիտ ժամկետները:

Տաճատ ՈՍԿԱՆՅԱՆ
«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28