Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ադրբեջանը պատրաստվում է էլեկտրահաղորդման նոր գիծ բացել «Զանգեզուրի միջանցքով». Ալիև

Փետրվար 11,2022 15:09

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իրենք պատրաստվում են էլեկտրահաղորդման նոր գիծ բացել «Զանգեզուրի միջանցքով»:

«Այժմ մենք նախատեսում ենք նոր գիծ կառուցել Ադրբեջանից Զանգեզուրի միջանցքով Նախիջևանի ինքնավար Հանրապետություն, իսկ այնտեղից Թուրքիա և Իրան: Զանգեզուրի միջանցքը ոչ միայն երկաթուղային ճանապարհ է կամ ավտոճանապարհ, այլ դերակատարություն կունենա նաև էներգառեսուրսների արտահանման գործում»,- ասել է Ալիևը «Ազերթաջ»-ին տված հարցազրույցում:

Ալիևը հիշեցրել է, որ Ադրբեջանն էներգետիկ կապեր ունի հարևան բոլոր 4 երկրների հետ:

«Մենք կունենանք նոր գիծ Ադրբեջանի անբաժան մաս հանդիսացող Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն էներգամատակարարման համար, իսկ այնտեղից դեպի արտաքին շուկաներ՝ Թուրքիայով դեպի Եվրոպա: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, և մեր աճող արտահանումը կբարձրացնի մեր նշանակությունը, աշխարհաքաղաքական նշանակությունը և միաժամանակ մեզ կբերի լրացուցիչ արժութային շահույթ»,- ասել է Ալիևը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28