Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարման լղոզված համակարգը, ճանապարհների անհստակությունը խանգարում են ՀՀ-ում տնտեսական աճին. Աշոտ Թավադյան

Փետրվար 11,2022 14:59
tavadyan

Տնտեսությունում առկա են հիմնախնդիրներ, որոնք դեռ լուծված չեն, չնայած 5,8 տոկոս տնտեսական աճի եւ եթե թվերը համապարփակ նայենք, 2020-ի 8 տոկոս անկման ֆոնին եւ ԵԱՏՄ մյուս երկրների հետ համեմատությամբ, Հայաստանի տնտեսությունը դեռեւս լիարժեք չի վերականգնվել. այս կարծիքին է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Տնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, «Հայկական տնտեսական հանդեսի» գլխավոր խմբագիր Աշոտ Թավադյանը :

Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում այսօր կայացած ասուլիսի ժամանակ, ներկայացնելով Եվրասիական փորձագիտական ակումբի ամենամյա՝ 7-րդ տնտեսական հետազոտությունը Հայաստանի տնտեսական իրավիճակի մասին՝ ԵԱՏՄ-ին անդամակցության համատեքստում, Աշոտ Թավադյանն ասաց, որ տնտեսական աճի կառուցվածքի առումով լուրջ խնդիրներ ունենք, քանի որ աճը գրանցվել է առեւտրի, ծառայությունների ոլորտների շնորհիվ, արդյունաբերության աճը երեք տոկոս է ընդամենը կազմում: ՀՆԱ-ում արտահանման հարաբերակցությունը մոտ 20 տոկոս է կազմում, մինչդեռ 1,5 անգամ ավելի պետք է լինի: Այդ ցուցանիշն այս տարի կազմել է 2,7 միլիարդ, բայց անպայման պետք է 5 միլիարդի ցուցանիշին մոտենանք, որ հիմնական զարգացման հնարավորությունն ընդգծվի: Հայաստանի տնտեսության վրա դրական ազդեցություն, ըստ նրա՝ ունեցել է 2019-ի համեմատ ՌԴ տնտեսության լիարժեք վերականգնումը:

Տոկոսային առումով, ըստ նրա ԵԱՏՄ-ն մեծ դեր է ունեցել մեր տնտեսության զարգացման համար եւ եթե հինգ տարի առաջ արտահանումը ԵԱՏՄ ուղղությամբ 400 միլիոնից դարձել է 800 միլիոն՝ 22 տոկոսի փոխարեն՝ 30 տոկոս: ԵՄ-ի ցուցանիշները նույնն են մնացել: Աշոտ Թավադյանի գնահատմամբ, տնտեսական զարգացման հիմնական խոչընդոտ է շարունակում մնալ կառավարման լղոզված համակարգը, ճանապարհների անհստակությունը եւ արտահանման առաջնահերթությունների, մասնավորաբար, գունավոր մետաղների արտահանման մասով, անհստակությունը՝ հո՞ւմք, պատրաստի արտադրա՞նք: Այս համատեքստում նա կարեւորում է վերամշակող արդյունաբերության զարգացումը Հայաստանում, որը կառավարությունն այդպես էլ չի կարեւորում:

ԵԱՏՄ-ում տնտեսության կայուն զարգացման գրավական, տնտեսագետը համարում է ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի սինխրոնիզացումը, քանի որ ռազմարդյունաբերության զարգացումը տնտեսության գերակա ճյուղերից է:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28