Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պահանջում են, որ Մամիկոն Ասլանյանին տրամադրեն հնարավորություն՝ Վանաձոր համայնքի ավագանու նիստերին հեռավար ձեւաչափով մասնակցելու

Փետրվար 11,2022 14:51

«Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի ավագանու անդամ Արթուր Օհանյանը մեր զրույցում ասաց, որ դատի են տվել եւ պահանջում են, որպեսզի Վանաձոր համայնքի ավագանու նիստերի ժամանակ Մամիկոն Ասլանյանին տրամադրեն ինտերնետ կապ եւ տեխնիկական միջոց՝ նիստերին հեռավար ձեւաչափով մասնակցելու հնարավորությունն ապահովելու համար. «Դիմել ենք, որպեսզի Մամիկոն Ասլանյանի Սահմանադրական իրավունքը վերականգնվի: Փաստաբանները դատախազություն էին դիմել, դատախազությունն էլ ուղղորդել էր դեպի արդարադատության նախարարություն: Հիմա նախարարությունից ուզում ենք պատասխանը ստանալ իր իրավունքն իրացնելու հետ կապված: Այս պահին ընթացքի մեջ է, դեռեւս պատասխան չունենք եւ որեւիցե հստակ գործողություն այդ առումով չեմ տեսնում: Մարդու իրավունքների պաշտպանը նույնպես անդրադարձել էր այս հարցին»:

Արթուր Օհանյան

Օհանյանի խոսքով՝ այս մասով օրենքի բաց կա. «Քրեակատարողական հիմնարկի ղեկավարն իրավունք չունի նման լիազորություն իրականացնելու: Բայց իմ կարծիքով, եթե խանգարող ինչ-որ բան չկա, մեխանիզմ հնարավոր է ունենալ: Նաեւ ԱԺ-ում արդարադատության նախարարին առաջարկվեց, որպեսզի մեխանիզմ մշակվի: Դա կարող էր շատ արագ կազմակերպվեր, բայց այս պահին որեւիցե բան չունենք»:

Այս պահի դրությամբ Մամիկոն Ասլանյանի մոտ արգելված է որեւէ տեսակցություն կամ հեռախոսազանգ:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28