Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը ԵԱՏՄ-ում վերագտնելու է ինդուստրիալ երկիր դառնալու իր հնարավորությունը. Թաթուլ Մանասերյան

Փետրվար 11,2022 14:21

2021 թվականը Հայաստանի տնտեսության համար բարդ է եղել այն առումով, որ նաեւ քաղաքական զարգացումները բարենպաստ չեն եղել եւ դրական հույսեր չեն առաջացրել. այս կարծիքին է Եվրասիական փորձագիտական ակումբի փորձագետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը:

Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում այսօր կայացած ասուլիսի ժամանակ, ներկայացնելով Եվրասիական փորձագիտական ակումբի ամենամյա՝ 7-րդ տնտեսական հետազոտությունը՝ Հայաստանի տնտեսական իրավիճակի մասին՝ ԵԱՏՄ-ին անդամակցության համատեքստում, Թաթուլ Մանասերյանն ասաց. «Ի պատիվ մասնավոր հատվածի ջանքերի, այնուամենայնիվ ճեղքում տեղի ունեցավ՝ 2020 թվականի անկման ֆոնին: Ուզում եմ շեշտել, որ անգամ անկման տարում, Հայաստանում առանձին ճյուղեր ունեցան ճեղքում, դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ: Սա աննախադեպ, բացառիկ երեւույթ է»:

2021-ի տնտեսական ակտիվության համար Թաթուլ Մանասերյանը կարեւորում է ներքին եւ արտաքին արգելքների անգամ մասամբ վերացումը՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով: Արտաքին արգելքների մասով՝ բանախոսն ընդգծում է, որ հաջողվել է ԵԱՏՄ շուկայում վերացնել 30 արգելք, որոնցից 15-ը պատնեշներ էին եւ վերաբերվում էին կազմակերպությունների կանոնների կիրառմանը: 2022-ին ևս 14 պատնեշ է նախատեսվում հանել, ինչը տնտեսագետը կարեւորում է՝ ԵԱՏՄ-ում տնտեսությունների ներդաշնակեցման համատեքստում եւ ինչը, մասնավորաբար, Հայաստանի փոքր շուկայի համար դրական նշանակություն է ունենալու: Խոսքը միասնական ֆինանսական, էլեկտրաէներգետիկ, գազային, նավթային շուկաների եւ միասնական թվային տարածքի ստեղծման հնարավորությունների ընդլայնմանն է վերաբերում: Արդյունքում, ըստ Թաթուլ Մանասերյանի, Հայաստանը, ի թիվս տնտեսության այլ ճյուղերի, հնարավորություն է ստանում նաեւ գիտատար ճյուղի զարգացման համար, որը մեզ համար բաղձալի ուղղություն է: Հայաստանը, նաեւ ըստ ԵԱՏՄ գործընկերների, հնարավորություն է ունենալու վերագտնել իրեն, իբրեւ ինդուստրիալ երկիր:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28