Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը վերահաստատել է հավիկիթի շուկայում գերիշխող դիրքի չարաշահման վերաբերյալ ՄՊՀ դիրքորոշումը

Փետրվար 11,2022 14:17
zu

Վարչական դատարանը թիվ ՎԴ/9807/05/21 գործով 2021 թվականի փետրվարի 9-ին կայացրած վճռով մերժել է «Աշտարակ ձու» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայցը՝ վերահաստատելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2021 թվականի հուլիսի 27-ի թիվ 174 որոշմամբ արտահայտված դիրքորոշման իրավաչափությունը։

Հիշեցնենք, որ հանձնաժողովը վերոնշյալ որոշմամբ «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության, «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական ընկերության և «Աշտարակ ձու» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2021 թվականի մարտ ամսվա ընթացքում հավի ձվի իրացման գների բարձրացումը որակել էր որպես գնի չհիմնավորված բարձրացմամբ գերիշխող դիրքի չարաշահում:

«Աշտարակ ձու» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ կիրառվել էր տուգանք 15 039 156 դրամի չափով:

Հավելենք նաև, որ «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերությունը չի բողոքարկել հանձնաժողովի որոշումը, «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական ընկերության հայցի վերաբերյալ Վարչական դատարանը դեռևս վճիռ չի կայացրել:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28